• Latest news

Կինը 53 կգ նիհարել է երեխա ունենալու համար (ֆոտո)

22 ապրիլի, 2019  17:30

ԱՄՆ Հոլանդ քաղաքից, Միչիգան նահանգ, Շանդրա Ռեդվինը, որը կշռում էր մոտ 118 կգ, 53 կգ նիհարել է հանուն նվիրական երազանքի՝ մայրանալու:

Daily Mail-ը հայտնում է, որ Շանդրան մանկության տարիներին հոգեբանական վնասվածք է ստացել: Նրա խոսքով՝ ընդհուպ մինչեւ դեռահաս տարիքը տառապել է խորթ հոր ֆիզիկական եւ բարոյական հարձակումների պատճառով: Նա սկսել վիրավորանքը եւ ցավը խեղդել վնասակար ուտելիք ուտելով, ինչի հետեւանքով չափից ավելի ավելորդ քաշ է հավաքել:

Երբ Շանդրան 13 տարեկան էր, նրա խորթ հորը բանտարկել են ընտանեկան բռնության եւ երեխաների հանդեպ դաժան վերաբերմունքի համար: Երեք տարի հետո Շանդրան ծանոթացել է Ջերալդ անունով տղամարդու հետ եւ 2011 թվականին նրա հետ ամուսնացել է:

Շուտով զույգը սկսել է մտածել երեխաներ ունենալու մասին: Բայց Շանդրան չափից ավելի գեր էր հղիանալու եւ առողջ երեխա ունենալու համար, նա պետք է նիհարեր:

Շանդրան սկսել է ճիշտ սնվել, զբաղվել է վազքով եւ ազատվել է ավելորդ քաշի 53 կգ-ից: Նիհարելն իսկապես օգնել է, եւ Շանդրան շուտով հղիացել է, իսկ 2014 թվականին լույս աշխարհ է եկել նրա առաջնեկը, ում անվանակոչել են Բրեքեն, իսկ 2 տարի հետո զույգը նաեւ երկրորդ որդուն է ունեցել՝ Հենդրիքին:

Շանդրան լրջորեն տարվել է վազքով եւ հիմա ամեն օր վազքուղի է դուրս գալիս: Նրա խոսքով՝ վազքի եւ նիհարելու շնորհիվ նա վերստացել է մանկության տարիներին կորցրած ինքնավստահությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել