• Latest news

3D ակնոցը կօգնի վիրաբույժներին ավելի լավ տեսնել

22 ապրիլի, 2019  23:49

Եռաչափ տեխնոլոգիաները կարող են բարձրացնել սրտի վիրահատության ճշգրտությունը։ Լեհաստանից կարդիովիրաբույժները պացիենտին վիրահատել են հատուկ ակնոցով, որը թույլ է տալիս հիվանդի կրծքավանդակը երեք հարթություններում դիտել։ Վիրահատության ընթացքում մասնագետները լայնացրել են պացիենտի սրտի միտրալ փականը։

Վիրաբույժների տրամադրության տակ արդեն կան համակարգեր, որոնք վիրահատության ժամանակ մարդու մարմնի մասին տեղեկատվություն են հավաքում, սակայն դրանք տվյալները սովորական մոնիտորի վրա ներկայացնում են երկչափ պատկերների տեսքով։ Նման պատկերները պահանջված խորությունը չեն ներկայացնում, եւ բժիշկները ստիպված են անընդհատ վերստուգել իրենց՝ ձեռք տալով օրգանի հյուսվածքներին։

Ամեն ինչ եռաչափ միջավայրում տեսնելը վիրաբույժին թույլ է տալիս առավել ազատ գործել վիրահատության ընթացքում։ Խոսքը իրական ժամանակում այն տեղեկատվության փոխանցման մասին է, որը ստացվում է ուլտրաձայնով սքանավորման ժամանակ։ Այս տվյալները փոխանցվում են միանգամից հատուկ ակնոցին, որն իրենից ներկայացնում է լրացված իրականության հոլոգրաֆիկ դիսփլեյ։

Եռաչափ հոլոգրաֆիկ դիսփլեյները թույլ կտան բժիշկներին օգտագործել արժեքավոր տեղեկատվությունը եւ իրական ժամանակում փոփոխել աշխատանքի հանդեպ մոտեցումը՝ վիրահատության ժամանակ ապահովելով դինամիկ կառավարում։

Համակարգչային տեխնոլոգիաների եւ իրական ժամանակում վիզուալացման սինթեզը կարող է զգալիորեն բարձրացնել վիրահատությունների հաջողվածության մակարդակը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է