• Latest news

Բժիշկները դեռահասի արգանդից հեռացրել են 15-կիլոգրամանոց ուռուցք (ֆոտո)

23 ապրիլի, 2019  13:06

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Ստորեւ ներկայացվող լուսանկարները ձեզ կարող են տհաճ լինել կամ սարսափազդու թվալ

Հնդկաստանում բժիշկները 16-ամյա պացիենտի արգանդից  հեռացրել են 15- կիլոգրամանոց կիստա: Նման տարիքի աղջկա մոտ այդպիսի մեծ կիստաները չափազանց հազվադեպ են հանդիպում:

Metro պարբերականը հայտնում է, որ աղջիկը, ում անունը չի հրապարակվում, բազմիցս դիմել է բժիշկներին՝ գանգատվելով ստամոքսի ցավերից եւ դաշտանի բացակայությունից: Բժիշկները փորձել են աղջկան բուժել դեղորայքով սակայն ոչ մի դեղ չի օգնել:

Ապրիլի 17-ին Հնդկաստանի Փենջաբ նահանգի Sarin Hospital հիվանդանոցի վիրաբույժները աղջկան վիրահատել են եւ նրա արգանդից հեռացրել անոմալ մեծ ուռուցք: Բժիշկների տեղեկացմամբ՝ նորագոյացությունը բարորակ էր, եւ հիմա հնդկուհու կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում: Ներկայումս նա վիրահատությունից հետո վերականգնվում է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել