• Latest news

Կինն անսպասելի արթնացավ 27 տարի կոմայի մեջ գտնվելուց հետո

23 ապրիլի, 2019  16:28

Գերմանիայում 27 տարի կոմայի մեջ գտնվող կինն արթնացավ այն բանից հետո, երբ լսեց որդու ձայնը։

Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, ԱՄԷ բնակչուհի Մունիրա Աբդուլան ծանր գանգուղեղային վնասվածք էր ստացել ՃՏՊ-ից հետո հեռավոր 1991-ին, երբ նրա մեքենային Ալ Այնում հարվածել էր դպրոցական ավտոբուսը։ Մեքենայում էր նաեւ նրա որդին՝ Օմար Վեբերը, որին մայրը փրկեց՝ իրենով ծածկելով։ Տղան թեթեւ վնասվածքներ էր ստացել։

Կնոջը տեղի հիվանդանոց տեղափոխեցին, հետո տարան Լոնդոն, որպեսզի ախտորոշում կայացնեն։ Բժիշկները նշում էին, որ կինը նվազագույն գիտակցություն է պահպանել, վիճակ, որը նման է կոմայի, որի դեպքում պահպանվում է ցավի հանդեպ ընկալունակությունը։ Ավելի ուշ նրան վերադարձրին ԱՄԷ, որտեղ երկար տարիներ կերակրում էին խողովակով եւ ֆիզիոթերապիա անցկացնում։

2017-ին Աբու Դաբիի թագաժառանգ  Մուհամեդ բեն Զաիդը իմացավ Աբդուլա ընտանիքի հետ կատարվածի մասին եւ վճարեց կնոջ բուժումը Գերմանիայում։ Մեկ տարի անց Մունիրան սկսեց որոշ ձայներ արձակել, իսկ մի քանի օր հետո արթնացավ եւ արտաբերեց որդու անունը։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ լսեց որդու ձայնը, որը վիճում էր ինչ-որ մեկի հետ հիվանդասենյակում։

Հիմա կինը վերադարձել է Աբու Դաբի ընտանիքի հետ եւ շարունակում է վերականգնվել։ Նրան անհրաժեշտ է ֆիզիոթերապիա մկանների աթրոֆիայի բուժման համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է