• Latest news

Հետտրավմատիկ սթրեսային խանգարման ախտորոշմամբ կզբաղվի արհեստական ինտելեկտը

23 ապրիլի, 2019  21:15

ԱՄՆ մասնագետները փորձարկել են նոր համակարգ, որը հիմնված է  արհեստական ինտելեկտի աշխատանքի վրա՝ հետտրավմատիկ սթրեսային խանգարման (ՀՏՍԽ) ախտորոշման գործում։ Ախտորոշման ճշգրտությունը 89 տոկոս էր։

Արհեստական ինտելեկտը վերհանում է մարդու մոտ ՀՏՍԽ առկայությունը նրա խոսքի առանձնահատկություններով։ Այն վերլուծում է բառերը հաճախության, ռիթմի, տոնի եւ արտաբերման բնութագրերի համադրությամբ։ Այդ ամենը թույլ է տալիս եզրակացնել հույզերի, զգացմունքների, ընկալման, ֆիզիկական եւ հոգեկան առողջության եւ շփման որակի մասին, որին ի վիճակի է խոսողը։

Համակարգը թեստավորել են Իրաքում եւ Աֆղանստանում ռազմական հակամարտությունների 53 վետերաններ, որոնք ունեն «հետտրավմատիկ սթրեսային խանգարում» ախտորոշումը, եւ 78 վետերաններ՝ առանց ախտորոշման։ Ծրագրի հեղինակները՝ iPhone-ի համար Siri հավելվածի ստեղծողները, գրանցել են կամավորների հարցազրույցները։ Դա նրանց հնարավորություն է տվել գրանցել ավելի քան 40000 խոսքային առանձնահատկություն։ Դրանց հիման վրա ստեղծվել են խոսքային շաբլոններ։

Գիտնականների խոսքով՝ տրավմատիկ իրադարձությունները փոխում են ուղեղային շղթաների աշխատանքը, որոնք ձեւավորում են մեր հույզերն ու ձայնի վրա ազդող մկանային տոնուսը։

Համակարգի օգնությամբ հաջողվել է նաեւ իմանալ, որ ընդհատ խոսքը եւ ձայնի մետաղական, անկյանք տոնը, հակառակ տարածված կարծիքի, հետտրավմատիկ խանգարման ախտանշաններ չեն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է