• Latest news

Պացիենտների 70 տոկոսը բուժվել է. CAR-T թերապիան նոր հույս է ոսկրածուծի քաղցկեղով հիվանդների համար

24 ապրիլի, 2019  13:18

Չինացի բժիշկները փորձարկել են CAR-T թերապիան ոսկրածուծի քաղցկեղի (բազմակի միելոմա) բուժման համար, եւ արդյունքները տպավորիչ են. պացիենտների 90 տոկոսի մոտ թերապիայի արձագանքը հաջող է եղել, իսկ 70 տոկոսը, հետազոտության հեղինակների խոսքով, բուժվել է։

Այս թերապիան կարող է էապես բարձրացնել այս հիվանդությամբ տառապողների 5 տարով ողջ մնալու հնարավորությունը։ Այս պահին պացիենտների միայն 50.7 տոկոսն է ողջ մնում ախտորոշման կայացումից 5 տարի հետո։

Համաձայն այն տվյալների, որոնք հրապարակվել են Չինաստանի գիտությունների ակադեմիայի կայքում, CAR-T բջջային թերապիայի մեթոդը ենթադրում է պացիենտին սեփական Т-լիմֆոցիտների ներարկում՝ միացած քիմերային ռեցեպտորի հետ, որը ծրագրված է ուռուցքային բջիջների թիրախավորման համար։ Այս սկզբունքը մեծացնում է Т-լիմֆոցիտներով քաղցկեղային բջիջների ոչնչացման մեխանիզմների արդյունավետությունը մարդու օրգանիզմում։

Հետազոտողների փորձին Չինաստանում մասնակցել է բազմակի միելոմայի ռեցիդիվ ձեւ ունեցող 17 մարդ։ Հետազոտությունը տեւել է գրեթե երկու տարի։ Բոլոր փորձարկվողների մոտ նկատվել են կողմնակի էֆեկտներ բորբոքային ռեակցիաների ձեւով։ Գիտնականների խոսքով՝ կողմնակի էֆեկտները կապված են այն բանի հետ, որ CAR-T բջիջները, գրոհելով ուռուցքային բաղադրիչների վրա, ազդում են նաեւ իմունային համակարգի այլ բջիջների վրա։ Բայց ժամանակին ձեռնարկված միջոցները օգնել են հաղթահարել այս խնդիրը, նշվում է փորձի արդյունքների մասին զեկույցում։

Շուտով պետք է մեկնարկի հետազոտությունների երկրորդ փուլը՝ արդեն 60 մարդու մասնակցությամբ։

Իսկ առաջին հետազոտությունը ցույց տվեց, որ CAR-T թերապիան կարող է էապես բարձրացնել ողջ մնալու հավանականությունը, մանավանդ հիվանդության ռեցիդիվ ձեւերով հիվանդների մոտ, որին բնորոշ է առավել անբարենպաստ կանխատեսումը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել