• Latest news

Արյան անալիզը կօգնի քաղցկեղով պացիենտների համար փորձնական դեղամիջոց ընտրել

24 ապրիլի, 2019  18:12

Քաղցկեղով հիվանդների համար, որոնք փորձել են բոլոր հասանելի բուժումները եւ շոշափելի արդյունքի չեն հասել, նոր հույս է հայտնվել շնորհիվ արյան անալիզի, որը կօգնի փորձնական բուժում ընտրել։

Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ պացիենտի արյան փոքր քանակի ուսումնասիրությունը՝ պարզելու համար ոչ նորմալ ԴՆԹ-ների առկայությունը, թույլ կտա բժիշկներին ուռուցքի մասին գենետիկ տեղեկատվություն ստանալ։ Այն կօգտագործվի հատուկ այս կամ այն ուռուցքի դեմ ուղղված փորձնական դեղամիջոցների արդյունավետությունը որոշելու կլինիկական հետազոտություններում մասնակցելու համար պացիենտներ ընտրել։

Արյան նոր անալիզի արդյունավետության գնահատման միջով արդեն անցել են առաջին 11 պացիենտները, եւ նրանցից 4-ի մոտ դեղամիջոցի ընտրության հաշվին հաջողվել է հասնել չարորակ նորագոյացությունների փոքրացմանը։

Այսօր քաղցկեղով հիվանդներին առաջարկում են անցնել ուռուցքի ինվազիվ բիոպսիայի միջով, սակայն շատ շուտով այդ պրոցեդուրան կարող է պատմության գիրկն անցնել, քանի որ բժշկական ախտորոշումը անընդհատ զարգանում է։ Հետազոտողները կարծում են, որ բիոպսիային փոխարինելու կգան արյան սովորական անալիզները, որոնք բժիշկներին թույլ կտան արագ արդյունավետ բուժում գտնել։

Նոր անալիզի կլինիկական հետազոտությունները անցկացվել են բրիտանացի գիտնականների ուժերով։ Հետազոտության հեղինակները ուսումնասիրել են քաղցկեղի տարբեր տեսակների, այդ թվում՝ կրծքագեղձի, աղիների, շագանակագեղձի, թոքերի եւ մաշկի ուռուցքների դեմ պայքարող 100 պացիենտների։ Նրանցից 70-ի մոտ հայտնաբերվել է ԴՆԹ-ի առնվազն մեկ մուտացիա, իսկ նրանցից էլ 41-ը կարող էին տեսականորեն անհատական բուժում ստանալ։ Վերջապես, այդ թվից 11 մարդ համապատասխանել է արդեն անցկացվող կլինիկական հետազոտությունների մասնակցի դերին, եւ 11-ից 4-ը կարողացել են այդ հետազոտությունների ընթացքում փոքրացնել ուռուցքների չափերը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է