• Latest news

Առավոտյան մարզումներն առավել օգտակար են. հետազոտություն

25 ապրիլի, 2019  09:32

Սպորտային մարզումները օգնում են ոչ միայն կարգավորել արյան ճնշումը եւ նվազեցնում են դեմենցիայի զարգացման հավանականությունը, այլեւ օգնում են մետաբոլիկ խանգարումների դեպքում: Սակայն դրանք առավել արդյունավետ են առավոտյան, պնդում են Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները:

Նրանք այսպիսի եզրակացություն են կատարել՝ կրծողների օրինակով վերլուծելով փոփոխությունները, որոնք օրվա տարբեր ժամերին կատարվում են կմախքային մկանների մետաբոլիզմում: Պարզվել է, որ առավոտյան (բայց ոչ շատ վաղ) բջիջները ավելի շատ թթվածին են կլանել եւ օրգանիզմում առավել ակտիվորեն է գործարկվել վերականգնման պրոցեսը: Այսինքն՝ առավոտյան ֆիզիկական ակտիվությունը խթանել է նյութափոխանակությունը:

Նույն կերպ, եթե կենդանիները վազել են առավոտյան, առավել ակտիվորեն են օգտագործվել ածխաջրերը եւ կետոնները, ավելի արագ են քայքայվել ճարպերն ու ամինաթթուները: Երեկոյան մարզումների համեմատությամբ՝ առավոտյան մարզումները ավելի արտահայտված դրական արդյունք են ունենում կմախքային մկանունքի եւ համակարգային էներգետիկ հոմեոստազի մետաբոլիկ ուղիների վրա:

Այս հետազոտության արդյունքները հրապարակվել են Cell Metabolism ամսագրում:

Մեկ այլ հետազոտության համաձայն, որի արդյունքները հրապարակել էր Վեյցմանի անվան գիտահետազոտական ինստիտուտի (Իսրայել) գիտնականների խումբը, ֆիզիկական ծանրաբեռնվածությունները լավագույն արդյունք են ապահովում երեկոյան ժամերին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է