• Latest news

Թանթրվենին կարող է գրիպի դեմ դեղամիջո՞ց դառնալ

25 ապրիլի, 2019  10:43

Թանթրվենին կարող է արդյունավետ լինել գրիպի վիրուսի դեմ, ինչպես պարզել են Սիդնեյի համալսարանի գիտնականները։ Նրանց խոսքով՝ թանթրվենու մեջ պարունակվող նյութերը կարող են խոչընդոտել մարդու բջիջներ վիրուսի թափանցմանը եւ տարածմանը։ Այն ուժեղացնում է նաեւ վիրուսին տրվող իմունային պատասխանը։

Թանթրվենու մեջ պարունակվող միացությունները օգտակար են վարակի զարգացման վաղ փուլում, դրանք արգելափակում են վիրուսի համար կարեւոր սպիտակուցները։ Այդ սպիտակուցները միաժամանակ նպաստում են զոհի բջիջներին վիրուսի միանալուն եւ բջիջների մեջ վիրուսի թափանցելուն։

Ավստրալացի գիտնականները հետազոտության շրջանակում օգտագործել են թանթրվենու հյութը, որով մշակել են բջիջները գրիպի վիրուսով վարակվելուց առաջ եւ հետո։

Վարակվելու վաղ փուլում արդյունավետությունից բացի՝ թանթրվենին հիանալի օգնություն է ցուցաբերել նաեւ գրիպի ավելի խորացած փուլերում, երբ բջիջներն արդեն վարակվել են։ Թանթրվենին նպաստել է, որպեսզի բջիջները ցիտոկիններ՝ «կապերի փոխանցողներ» արտադրեն։ Իմունային համակարգը նրանց օգտագործում է բջիջների տարբեր տեսակների միջեւ կապ հաստատելու համար, ինչի շնորհիվ ստացվել է ավելի հաջող իմունային արձագանք։ Ընդհանուր առմամբ, թանթրվենու հակավիրուսային հատկությունները գիտնականները կապում են անտոցիանիդների հետ, դրանք միացություններ են, որոնք հատապտղին բնորոշ գույն են հաղորդում։

Այս բոլոր հետազոտությունները կատարվել են լաբորատորիայում։ Առայժմ դժվար է ասել՝ արդյո՞ք թանթրվենին կունենա նույն արդյունավետությունը մարդկանց համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել