• Latest news

Արդյո՞ք բջջային հեռախոսները կարող են առաջ բերել ուղեղի քաղցկեղ. նոր գիտական տվյալներ

25 ապրիլի, 2019  15:53

Կարո՞ղ են արդյոք բջջային հեռախոսները ուղեղի քաղցկեղ առաջացնել։ Այս հարցը արդեն երկար տարիներ հուզում է ոչ միայն սպառողներին, այլեւ գիտնականներին։ Վերջին տվյալների համաձայն՝ բջջայինների էլեկտրամագնիսական ճառագայթումը չափից ավելի թույլ է, որպեսզի վնասի մարդկային մարմնի բջիջները, ուստի բոլոր երկյուղները հեռախոսների քաղցկեղածին ազդեցության մասին անհիմն են, պնդում են գիտնականները։

Անգլիական BBC հեռուստաընկերությունը պատրաստել է վավերագրական ֆիլմ, որը նվիրված է մարդու առողջության համար բջջային հեռախոսների վտանգավորության հարցերին։ Փորձագետները պնդում են, որ բջջայիններում կիրառվող էլեկտրամագնիսական ճառագայթումը ցածր ինտենսիվություն ունի, եւ այն չափազանց թույլ է, որպեսզի վնասի մարդկային մարմնի բջիջները։

Իսկ ինչ վերաբերում է այն հետազոտություններին, որոնք իբր հաստատել են բջջայինների վտանգավորությունը, ապա դրանցում օգտագործվել են լաբորատոր մկներ, որոնց վրա ազդել են ճառագայթման չափազանց բարձր մակարդակով։ Նման ճառագայթման մարդը երբեք չի բախվի, եթե միայն չհայտնվի միջուկային ռեակտորում։ Բջջային հեռախոսները նման հզորության ճառագայթում չեն արտադրում։

Մեր սմարթֆոնները արտադրում են ռադիոհաճախական ալիքներ էլեկտրամագնիսական ճառագայթման ձեւով, որոնք տարածվում են ալեհավաքներով։ Ավելի վաղ այդ ալեհավաքները ցցված էին հեռախոսների վրա, իսկ այսօր դրանք գտնվում են հեռախոսների ներսում։ Երբ մենք ընկալուչը դնում ենք մեր ականջին, ապա ալեհավաքը մոտենում է մեր ուղեղին, եւ տեսականորեն այն կարող է որոշ քանակությամբ էներգիա կլանել։ Բայց հեռախոսները, ինչպես եւ ընտանեկան մյուս գաջեթները, ինչպիսին են միկրոալիքային վառարանները, ցածր ինտենսիվության եւ հաճախականության նեոնացնող ճառագայթում են արձակում։ Այն նույնիսկ տեսականորեն չի կարող վնասել բջիջները, ընդգծում են գիտնականները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է