• Latest news

Վիրաբույժների պատճառով կնոջ քթում կես տարի բամբակ է մնացել

25 ապրիլի, 2019  20:17

Պլաստիկ վիրահատությունից հետո վիրաբույժները չինական Նանչան քաղաքից պացիենտի քթում բամբակ են թողել: Վիրահատությունից կես տարի անց, երբ կինը փռշատցել է,  բամբակի գունդը պատահմամբ ընկել է նրա քթից:

Asia One-ը հաղորդում է, որ Չժու ազգանունով չինուհին րինոպլաստիկան արել է 2018-ի հոկտեմբերին: Նա վճարել է 26 հազար յուան (մոտ 3800 դոլար) պրոցեդուրայի համար, սակայն դժգոհ է մնացել արդյունքից: Բացի այդ նրա մոտ քթում անհարմարության զգացում է առաջացել:

Հունվարին նա նորից կլինիկա է գնացել ուղղիչ վիրահատության համար, սակայն դրանից հետո էլ տհաճ զգացողությունները չեն վերացել:

Դրանք անհետացել են միայն այն բանից հետո, երբ ապրիլի սկզբին Չժուն փռշատցել է եւ նրա քթից դուրս է ընկել նեխած բամբակե տամպոնը:

«Այն արյունոտված էր եւ սարսափելի գարշելի հոտ ուներ: Այդ ժամանակ ես հասկացա, որ բժիշկը վիրահատության ժամանակ այն մոռացել է ներսում», — պատմել է պացիենտը:

Նա կլինիկաիյից 100 հազար  յուանի փոխհատուցում է պահանջել (մոտ 14 800 դոլար):

Կլինիկայի ներկայացուցիչները Չժուին խնդրել են կատարվածի ապացույցներ ներկայացնել: Կլինիկայի գլխավոր բժիշկը կասկածել է, որ պացիենտը կարող էր քթում մնացած նման մեծ բամբակի դեպքում շնչել:

 Հունվարին ստորագրած համաձայնագրի համաձայն՝ կլինիկան կնոջը 10 հազար յուան (1480 դոլար) է վճարել հետագա բողոքներից հրաժարվելու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել