• Latest news

Վիրաբույժ ռոբոտը կարող է ինքնուրույն սիրտ վիրահատել

26 ապրիլի, 2019  14:16

Բոստոնի մանկական հոսպիտալի մասնագետները ներկայացրել են ինքնակառավարվող կատետր, որը ինքնուրույն տեղաշարժվում է մարմնում՝ բժշկական եւ տեխնիկական սխալի հավանականությունը հասցնելով զրոյի։ Զննման այդ համակարգն արդեն հաջողությամբ փորձարկել են խոզերի վրա. նրա աշխատանքի ճշգրտությունը այնպիսին էր, ասես վիրահատությունը մարդ է կատարել։

Ոչ հեռավոր ապագայում, շնորհիվ այս համակարգի, կարելի կլինի իրականացնել բազմաթիվ վիրահատություններ առանց մարդու մասնակցության։

Այսօրվա դրությամբ  վիրաբույժ ռոբոտները աչքի չեն ընկնում բարձր ճշգրտությամբ։ Միայն Նահանգներում ռոբոտները պատասխանատու են եղել առնվազն 144 մահվան համար։ Նոր ռոբոտացված տեխնիկան աչքի է ընկնում նրանով, որ մշտապես հետեւում է տեղի ունեցողին։ Ռոբոտն ուղիղ իմաստով տեսնում է, թե ինչ է անում՝ շնորհիվ խցիկի եւ սենսորների, որոնք գործում են միջատների բեղիկների նման։

Շրջակա միջավայրի մասին սենսորային տեղեկատվությունը հավաքվում է իրական ժամանակի ռեժիմում եւ համեմատվում պատկերների շտեմարանի հետ (դրանք պահվում են նման այլ վիրահատություններից հետո)։ Դա օգնում է ճիշտ իմանալ դրանց գտնվելու տեղը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել