• Latest news

330 կգ կշռող տղամարդը կրկնակի նիհարել է՝ վախենալով վաղաժամ մահից

26 ապրիլի, 2019  16:25

ԱՄՆ-ի Օկլահոմա նահանգի  Ֆերվյու քաղաքից 35-ամյա Քայլաս Գիվենսը, ով 330 կգ էր կշռում, տարվա ընթացքում կրկնակի նիհարել է:

Քայլասը՝  My 600-lb Life հաղորդման մասնակիցներից մեկը, մանկուց  ճարպակալում է ունեցել: Ավելրոդ քաշն, ըստ նրա, նրան թույլ չէր տալիս ժամանակ անցլացնել Ջեսիկա անունով սիրելիի եւ երեք խորթ աղջիկների հետ: Ավելին՝ վերջին 2.5 տարին նա գամված էր անկողնուն, շնչում էր թթվածնային դիմակով եւ համարյա չէր շարժվում:

Երբ ճարպակալումն արդեն իրական սպառնալիք էր դարձել նրա կյանքի համար, Քայլսը որոշել է վերջապես նիհարել:

Նա օգնության համար դիմել է հայտնի վիրաբույժ Յունան Նովզարադանին: Երբ եկել է հիվանդանոց, նրա ոտքերում ինֆեկցիա են հայտնաբերել եւ անմիջապես հոսպիտալացրել:

2 ամիս անց՝ գտնվելով Նովզարդանի հսկողության տակ, Քայլասը մոտ 96 կգ է կորցրել: Այնուհետ ամերիկացուն տեղավորել են  ֆիզիոթերապիայի կենտրոն:

Դուրս գրվելուց հետո առանց բժիշկների հսկողության նիհարեցման գործընթացը դանդաղել է: Հետագա 2 ամիսներին նա 2.3 կգ է կորցրել: Սակայն արդյունքում նրան հաջողվել է 123 կգ կորցնել:

Միայն դրանից հետո նրան քաշի նվազեցման վիրահատություն են կատարել: Քայլասը շարունակել է նիհարել, սկսել է շնչել առանց թթվածնային դիմակի եւ առաջին անգամ երկար տարիների ընթացքում կարողացել է վեր կենալ եւ զբոսնել:

Արդյունքում նրա քաշը նվազել է մինչեւ 142 կգ:

Վերջերս Քայլասն իր զուգընկերուհուն առաջարկել է ամուսնանալ իր հետ, նա համաձայնել է:

«Ես այնքան մոտ եմ այն կյանքին, որի մասին միշտ երազել եմ», — ասել է նա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է