Հիպերտոնիան շատ վտանգավոր խնդիր է, որը կարող է հանգեցնել ինսուլտի, ինֆարկտի եւ այլ մահացու վտանգավոր երեւույթների։ Եթե ձեր զարկերակային ճնշումը բարձր է, անպայման պետք է բժշկի վերահսկողության տակ լինեք եւ ընդունեք այն դեղամիջոցները, որոնք նա կնշանակի։ Սակայն դեղորայքային բուժման հետ մեկտեղ կարելի է սննդակարգում ներառել այնպիսի մթերքներ, որոնք օգնում են ճնշումը վերահսկողության տակ պահել։
Բազուկ
Բազուկի հյութը շատ արդյունավետորեն նպաստում է ճնշման իջեցմանը։ Մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործելուց առաջ այն որոշ ժամանակ սառնարանում պահել։ Այդպես այն ավելի օգտակար կդառնա։
Բուլղարական բիբար
Կարմիր բիբարը պարունակում է շատ վիտամին C, որը կարեւոր է սրտանոթային համակարգի առողջության պահպանման համար։ Սրտի եւ արյունատար անոթների թաղանթը պարունակում է սպիտակուցի հատուկ տիպ՝ կոլագեն, որը նպաստում է արյունատար անոթների պատերի ամրապնդմանը եւ կանխում է դրանց վնասումը։ Վիտամին C-ն օգնում է օրգանիզմին կոլագեն արտադրել։
Կարտոֆիլ
Կարտոֆիլի մեջ կան անոթների եւ սրտի առողջության պահպանման համար կարեւորագույն միկրոէլեմենտներ՝ կալիում, մագնիում եւ վիտամին C։ Որպեսզի կարտոֆիլը նպաստի ճնշման իջեցմանը, այն պետք է օգտագործել առանց աղի եւ կեղեւով ջեռոցում պատրաստած։ Տապակած կարտոֆիլը ոչ միայն չի օգնում կարգավորել ճնշումը, այլեւ հակառակը՝ կարող է նպաստել դրա բարձրացմանը, հատկապես եթե աղի է։
Նեխուր
Թարմ նեխուրը նվազեցնում է արյան մեջ սթրեսի հորմոնների բաղադրությունը, որոնց ազդեցությամբ տեղի են ունենում անոթային սպազմեր, եւ ճնշումը բարձրանում է։
Լոբազգիներ
Լոբազգիներում պարունակվում է շատ լուծվող բջջանք, մագնիում, կալիում՝ նյութեր, որոնք օգնում են վերահսկել ճնշումը։ Կալիումի բավարար քանակը պաշտպանում է առիթմիայի զարգացումից, նվազեցնում է սրտի ծանրաբեռնվածությունը։ Մագնիումը օգտակար է ճնշման իջեցման համար, քանի որ լիցքաթափող ազդեցություն է թողնում անոթների պատերի վրա։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր