• Latest news

Հուրի Գեբեշյան. Բժիշկներն իրենց կենսակերպով պետք է պացիենտների համար ընդօրինակելու օրինակ լինեն

29 ապրիլի, 2019  13:56

Բժիշկներն իրենց կենսակերպով եւ սեփական առողջությամն հանդեպ վերաբերմունքով պետք է իրենց պացիենտների համար ընդօրինակելու օրինակ լինեն: Այս մասին հայ ուսանող բժիշկների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱՄՆ-ից հայազգի մարմնամարզիկ եւ բժիշկ Հուրի Գեբեշյանը:

Նրա խոսքով՝ բոլոր բժիշկներն ու բժշկական ֆակուլտետների ուսանողները հրաշալի գիտեն, թե ինչ է առողջ կենսակերպը, տեղյակ են դրա հիմքերին, սակայն ամենեւին ոչ բոլորն են դրանցով առաջնորդվում: Չգիտես ինչու, ոմանց թվում է, որ առողջ կենսակերպն այնքան էլ կարեւոր չէ եւ չպետք է առաջնային լինի: Իսկ իրականում, Խուրի Գեբեշյանի կարծիքով, ճիշտ սնվելը, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը եւ ծխելուց հրաժարվելը չափազանց կարեւոր են, եւ չի կարելի թերագնահատել կենսակերպի դերակատարումը:

Ինչպես նշեց Հուրին, եթե ցանկանում ենք, որ ազգն առողջ լինի, իրենք՝ բժիշկները պետք է ընդօրինակելու օրինակ լինեն եւ առողջ կենսակերպ վարեն: Քանի որ եթե բժիշկը չանի այն, ինչը խորհուրդ է տալիս անել պացիենտներին, ինչու պետք է պացիենտները լսեն նրա խորհուրդները:

«Ո՞ր բժշկի խորհուրդներին դուք ավելի շատ կվստահեք՝ ավելորդ քաշո՞վ բժշկի, որի արտաքինից անմիջապես երեւում է, որ նա ընդհանրապես իրեն չի հետեւում: Թե՞ բարեկազմ, առույգ, առողջությամբ եւ կյանքով լի բժշկի»,- հարցրեց Հուրին:

Նրա կարծիքով՝ նույնիսկ եթե բժիշկը ընդամենը մեկ մարդու ոգեշնչի կենսակերպում փոփոխություններ կատարել, դա արդեն հոյակապ է. այդ մարդու կյանքը դրական ուղղությամբ կփոխվի, նա ավելի առողջ եւ ամրապինդ կլինի, ավելին՝ նա առողջ կենակերպի գաղափարը կտարածի նաեւ իր շրջապատում:

«Իմ երազանքն է ավելի առողջ Հայաստան տեսնելը»,- ասաց Հուրին:

Հիշեցնենք, որ Հուրի Գեբեշյանը 2011 թվականին Հայաստանը ներկայացրել է սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում, իսկ 2015 թվականին՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում: Նա մասնակցել է նաեւ 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում ամառային օլիմպիական խաղերին:

Հուրի Գեբեշյանը սովորել է Wake Forest School of Medicine-ում, որն ավարտել է 2014 թվականին բժշկական գիտությունների մագիստրոսի աստիճանով: Ներկայումս բժշկի օգնական է աշխատում Օհայո նահանգի Քլիվլենդի կլինիկայում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է