• Latest news

3 սխալ, որոնք խանգարում են նիհարել անգամ սպորտով կանոնավորապես զբաղվելիս

30 ապրիլի, 2019  22:34

Անգամ եթե կանոնավորապես սպորտով եք զբաղվում, դա դեռ չի նշանակում, թե ձեզ կհաջողվի նիհարել. սնվելու որոշ սխալներ կարող են դանդաղեցնել, կանգնեցնել կամ, ինչպես պնդում են Լաֆբորոյի համալսարանի գիտնականները, անգամ հակառակ ուղղությամբ տանել նիհարելու գործընթացը։

Ի՞նչ սխալներ կարող եք կատարել՝ փորձելով նիհարել։

Շատ եք ուտում, քան պետք է

Որոշ մարդկանց թվում է, թե եթե զբաղվում են սպորտով, նրանք կարող են ուտել ամեն ինչ, ինչ ցանկանան։ Դա, իհարկե, բնավ այդպես չէ. եթե շատ կալորիաներ ընդունեք, քան ծախսում է ձեր օրգանիզմը, ոչ միայն չեք նիհարի, այլեւ կգիրանաք։

Շատ մարդիկ թերագնահատում են մթերքների կալորիականությունը, որոնք օգտագործում են։ Դա հատկապես վերաբերում է սննդի հիմնական ընդունումների միջակայքում բան ուտելուն։ Իսկ ինչ վերաբերում է ծախսած կալորիաներին, շատ մարդիկ հակված են գերագնահատել դրանք. իրականում սպորտդահլիճում պարապմունքները այրում են ոչ այնքան շատ կալորիա, ինչպես կարող է մեզ թվալ։

Դուք չափից ավելի շատ եք ուտում օգտակար մթերքներ

 Օգտակար եւ առողջ մթերքները նույնպես կալորիա են պարունակում, ընդ որում՝ ոչ քիչ։ Որպեսզի նիհարես կամ գիրանաս, բնավ պարտադիր չէ ուտել կարկանդակ կամ տորթիկ, կալորիաների ավելորդ քանակությունը կարելի է ստանալ նաեւ մրգերից։ Մի մոռացեք, որ մի խնձորի մեջ, օրինակ, 60-100 կալորիա կա, իսկ մեկ բանանում՝ ոչ պակաս, քան 150։

Ավելի քիչ եք ուտում, քան պետք է

Եթե ավելի քիչ եք ուտում, դա նույնպես կարող է խանգարել նիհարելուն։ Բանն այն է, որ կալորիաների սուր անբավարարության դեպքում օրգանիզմը ներառում է գոյատեւելու կենսաբանական մեխանիզմներ, որոնք խանգարում են ճարպի այրմանը թերսնվելու պայմաններում։ Միտոխոնդրիաները (բջիջների էներգիայի աղբյուրները) սկսում են ավելի շատ էներգիա արտադրել ավելի փոքր վառելիքի քանակությունից, այսինքն՝ օրգանիզմը պարզապես սկսում է ավելի քիչ էներգիա կորցնել՝ խնայելով ճարպերում առկա պաշարը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել