• Latest news

Արդյոք մեզի անալիզը կարո՞ղ է փոխարինել կանացի ՊԱՊ-թեստին

1 մայիսի, 2019  23:42

Կանայք, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն կարողանա հանձնել ՊԱՊ-թեստը, կարող են իմանալ, թե արդյոք գտնվում են արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման ռիսկային գոտում, հանձնելով մեզի անալիզ։ Այս մասին ներկայացրել են University of Manchester-ի գիտնականները։ Մեզի անալիզը կօգնի, որպեսզի բժիշկները պարզեն, թե առկա է արդյոք տվյալ օրգանիզմում մարդու պապիլոմայի հարուցիչ, որը կապված է քաղցկեղի զարգացման հետ։

ՊԱՊ-թեստը կնոջ արգանդի վզիկից վերցված քսուք է, լորձանման նյութ, որի օգնությամբ պարզվում է, թե կան արդյոք նախաքաղցկեղային կամ քաղցկեղային բջիջներ արգանդի վզիկում կամ հեշտոցում։ Ըստ տարածված կարծիքի, անալիզները, որոնք վերցնում են հետազոտելու համար նշված նյութը, կարող են կանխել արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման դեպքերի մինչեւ 75 տոկոսը։ Դրանք թույլ են տալիս նաեւ բացահայտել վտանգավոր փոփոխությունները, նախքան լիարժեք քաղցկեղի առաջացումը։

Գիտնականները փորձարկում են իրականացրել 104 կանանց մասնակցությամբ, որոնց առաջարկվել է փորձել մեզի հետազոտության թեստերը եւ ապա անցնել ՊԱՊ-թեստի ստանդարտ քսուքահանձնման պրոցեդուրա։ Պարզվել է, որ տնային թեստը իր ճշգրտությամբ չի զիջել կլինիկական անալիզին։ Իհարկե, այս դեպքում հարկ կլինի անցկացնել ավելի ծավալուն հետազոտություն, նախքան նման թեստերը կդառնան բժշկական պրակտիկայի բաղկացուցիչ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել