• Latest news

Սուրճի անսպասելի օգուտի մասին. այն կարող է պաշտպանել կաթնագեղձի քաղցկեղից

1 մայիսի, 2019  16:15

Գիտնականները ներկայացրել են այն սննդակարգը, որը կարող է օրգանիզմը պաշտպանել կաթնագեղձի քաղցկեղի առաջացման վտանգից հետմենոպաուզայի ժամանակ։ Նավարայի համալսարանի եւ Հաեն համալսարանի գիտնականների թիմի հետազոտության համաձայն՝ օրգանիզմի վրա բարերար ազդեցություն ունի սուրճով, մրգերով եւ բանջարեղենով հարուստ դիետան։

Մասնագետներն ուսումնասիրել են ֆենոլային թթուների (այդ թվում՝ հիդրօքսիցինամինային եւ հիդրօքսիբենզոնային թթուների) եւ կաթնագեղձի քաղցկեղի միջեւ կապը՝ վերլուծելով 11028 կանանց առողջական վիճակը։ Դիտարկումների 12 տարվա ընթացքում  քաղցկեղի այս տեսակն ախտորոշվել է փորձի 101 մասնակցի մոտ։

Հետազոտության առաջին փուլում կանայք պետք է պատասխանեին սննդի 136 տեսակների օգտագործման հաճախականության մասին հարցին։ Հաշվի առնելով ստացված տվյալները՝ պարզվել է ֆենոլային թթուների սպառման մակարդակը։ Պարզվել է, որ նրանց մոտ, ովքեր ավելի շատ են օգտագործել հիդրօքսիցինամինային թթուներ, կաթնագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը նվազել է 62 տոկոսով նրանց համեմատ, որոնց մոտ այդ ցուցանիշը նվազագույնն է եղել։

Վերոնշյալ թթուները առավել հաճախ հանդիպում են սուրճի մեջ, մրգերում եւ բանջարեղենում։ Այս մթերքներով հարուստ կերակրացանկը նպաստում է ճարպային հյուսվածքի բորբոքման եւ թթվային սթրեսի մակարդակի նվազմանը։

Հետազոտության արդյունքները ներկայացվել են Գլազգոյում, ճարպակալման վերաբերյալ եվրոպական կոնգրեսում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել