• Latest news

Պարանոցի մկանները ձգելիս տղամարդը պատահաբար վնասել է զարկերակը եւ կաթված «վաստակել»

3 մայիսի, 2019  19:49

28-ամյա Ջոշ Հեյդերը ուղեղի կաթված է ստացել այն բանից հետո, երբ փորձել է ձգել պարանոցի մկանները։ Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, տղամարդը ցանկանում էր ազատվել պարանոցի ցավից, բայց անհաջող ձգում անելով պատահաբար վնասեց զարկերակը։ Նրա խոսքով՝ նա ընդարմացում զգաց վերջույթներում, եւ ի վիճակի չէր ուղիղ շարժվել։ Մեքենա նստելու եւ հիվանդանոց գնալու համար Ջոշին օգնություն էր պետք, քանի որ նա արդեն չէր կարողանում համակարգել իր շարժումները։

Պարզվեց, որ ողնաշարի զարկերակը վնասելու պատճառով խախտվել էր տղամարդու արյան շրջանառությունը եւ նա իշեմիկ կաթված էր ստացել։ Արդյունքում՝ Ջոշը ստիպված էր հինգ օր մնալ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, եւ էլի մեկուկես շաբաթ՝ ստացիոնարում։ Բարեբախտաբար, խոսքի եւ կլլման գործառույթները չէին խախտվել. բայց տղամարդուն երկար ժամանակ էր հարկավոր ձախ ոտքի շարժունակությունը վերականգնելու համար։ Տեսողական խնդիրների պատճառով նա երեք օր ձախ աչքին հատուկ վիրակապ է կրել։

Բուժումն ավարտվել է մեկ ամիս առաջ, բայց Ջոշը դեռ չի կարող պարծենալ, թե լիովին ապաքինվել է։ Այսպես, նա կոորդինացիայի հետ կապված որոշ խնդիրներ ունի, արագ հոգնում է քայլելուց, ինչպես նաեւ ծակոցներ է զգում մարմնի ձախ հատվածում։

Միջադեպից հետո տղամարդը խորհուրդ է տալիս չկրկնել իր սխալները եւ այս կամ այն մկանը ձգելիս զգուշություն ցուցաբերել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է