• Latest news

Արհեստական կոմա եւ հրաշք ապաքինում. անեւրիզմով տառապող աղջիկը ցանկանում է բժիշկ դառնալ

4 մայիսի, 2019  19:30

24-ամյա Խլոե Գալահերը կարողացել է հաղթել ծանր հիվանդությանը՝ գլխուղեղի անեւրիզմը։ Չնայած ողջ մնալու չնչին հնարավորությանը, աղջիկը ոչ միայն առողջացել է, այլեւ ընդունվել բժշկական համալսարան, որպեսզի բժիշկ դառնա։

Ահավոր ախտորոշումն արվեց, երբ Խլոեն 15 տարեկան էր. նրա տեսողությունը հանկարծ վատացավ, սկսվեց ուժեղ գլխացավ։ Մահճակալից վեր կենալով՝ աղջիկը փռվեց գետնին, քանի որ քայլել չկարողացավ։ Խլոեն սողաց մինչեւ հեռախոսը եւ օգնություն կանչեց։ Հետազոտությունը պարզեց, որ զարկերակային անեւրիզմը առաջ է բերել կաթված։

Ներգանգային ճնշումն իջեցնելու համար կատարվեց շտապ դեկոմպրեսիոն կրանիոտոմիա, որի ժամանակ հեռացվեց գանգոսկրի մի մասը՝ մի ափաչափ։ Այնուհետեւ Խլոեն երեք օր բերվեց արհեստական կոմայի վիճակի։

Բժիշկները աղջկա ծնողներին հորդորեցին պատրաստ լինել վատագույնին, քանի որ սուբարախնոիդալ արնազեղումը կարող է ավարտվել մահացու ելքով կամ ծանր հաշմանդամությամբ։ Ըստ վիճակագրության, հինգ պացիենտից երեքը այս ախտորոշմամբ մահանում են առաջին երկու շաբաթում, իսկ ողջ մնացածների կեսը ուղեղի լուրջ խախտումներ է ունենում։

Խլոեին հաջողվեց ողջ մնալ, բայց նրա մոտ որոշ խանգարումներ մնացին՝ կապված պերիֆերիկ տեսողության հետ։ Բացի այդ, նրա մոտ էպիլեպսիա առաջացավ։ Անցած տարիներին նա էլի մի քանի վիրահատության է ենթարկվել, այդ թվում եւ առաջ եկած վարակի պատճառով։

Այսօր Խլոեն սովորում է բժշկական համալսարանում եւ նախատեսում է ապագան կապել բժշկի մասնագիտության հետ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է