• Latest news

Յուրաքանչյուր հինգերորդ ամերիկացին պատրաստ է հրաժարվել սեքսից հանուն լավ քնի․ հետազոտություն

4 մայիսի, 2019  22:05

Հանուն լիարժեք քնի մարդը պատրաստ է ցանկացած զոհողության գնալ եւ նույնիսկ հրաժարվել սեքսից։ Ինչպես հայտնում է New York Post-ը, այս մասին են վկայում 2000 ամերիկացիների մասնակցությամբ OnePoll հետազոտության արդյունքները։

Ստացված արդյունքները ցույց են տալիս, որ հանուն լավ քնի մարդիկ պատրաստ են հրաժարվել ալկոհոլից (34%), ռեալիթի-շոուների (33%) եւ սպորտային հաղորդումների (26%) դիտումից։ Բացի այդ, հարցվածներից ամեն չորրորդը դեմ չէր լինի զոհաբերել նաեւ սոցցանցերը կամ սուրճը։

Հանուն մեկ տարվա առողջ քնի ամեն հինգերորդ ամերիկացին դեմ չէ հրաժարվել սեքսից։ Եւս 24 տոկոսը հայտնել է, որ պատրաստ է հրաժարվել շոկոլադից, իսկ 18 տոկոսը պատրաստ է մեկ տարի ապրել առանց բջջային հեռախոսի։

Մասնագետները ուշադրություն են դարձնում նրան, որ ԱՄՆ յուրաքանչյուր բնակիչ տարեկան միջինը 303 անգամ ասում է «Ես հոգնել եմ»։ Ընդ որում, միջին վիճակագրական ամերիկացին օրական քնում է միայն 6,41 ժամ եւ հոգնած է արթնանում տարեկան 120 անգամ։ Հինգ մարդուց երկուսը խոստովանել են, որ դժվար են քուն մտնում, չորսից մեկը գիշերվա կեսին արթնանում է խռմփոցի պատճառով, 37 տոկոսը պարզապես չի կարողանում քնել, իսկ 24 տոկոսը տառապում է անհանգիստ ոտքերի համախտանիշից։

Քնի անբավարարությունը բացասաբար է անդրադառնում մարդու զգայական վիճակի վրա։ Այսպես, 26 տոկոսը խոստովանել է, որ իրեն ագրեսիվ է զգում հանգստի պակասի պայմաններում, իսկ 10 տոկոսը աշխատանքի վայրում սխալները կապում է քիչ քնելու հետ։

Քնի անբավարարության խնդիրը լուծելու համար հարցվածների ամեն հինգերորդը գումար է ծախսել մեդիտացիայի, եթերայուղերի կամ աչքերը փակող դիմակների վրա։ Եւս 28 տոկոսը նոր ներքնակ է գնել, 15 տոկոսը փորձել է արոմաթերապիայի լոսյոններ եւ հատուկ վերմակներ, 12 տոկոսը աղային լամպեր է ձեռք բերել։

39 տոկոսը լավ քնի համար գլխավոր պայման է համարել լռությունը, 38 տոկոսը՝ մթությունը, 26 տոկոսը՝ լրացուցիչ վերմակը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է