• Latest news

Բժիշկների սպիտակ խալաթները կարող են լուրջ սպառնալիք թաքցնել. գիտնականներ

6 մայիսի, 2019  10:55

Սպիտակ խալաթները, որոնք բժիշկները հագնում են աշխատանքի մեջ, կարող են վտանգավոր մանրէներ եւ հիվանդությունների հարուցիչներ պարունակել։ Այս մասին է նոր հետազոտությունը, որը հրապարակվել է BMJ Open ամսագրում։

2016 թվականին իրականացված հետազոտությունների ընթացքում ամերիկյան գիտնականները պարզել են, որ բժշկական խալաթների ավելի քան 50 տոկոսը վարակված է մանրէներով, որոնք մարդկանց մոտ առաջ են բերում հիվանդություններ։ Այդ հիվանդությունները, ինչպիսին են սեպսիսն ու թոքաբորբը, դժվար են բուժվում։ Բացի այդ, առողջության համար վտանգավոր կարող են լինել նաեւ լսափողակները, հեռախոսներն ու պլանշետները։

Հետազոտության ընթացքում մանրէներ են հայտնաբերվել վիրաբույժների փողկապներում։ Ընդ որում, մանրէների 45 տոկոսը համընկել է նրանց հետ, որոնք հայտնաբերվել են պացիենտների վերքերում։

Որպես խնդրի լուծում գիտնականներն առաջարկել են բժիշկներին օգտագործել հակամանրէական գործվածքներ, որոնք կխոչընդոտեն մանրէների թվի աճին։ Ամերիկյան համաճարակաբանների ընկերությունը  խորհուրդ է տալիս բուժաշխատողներին հագուստ եւ զարդեր չկրել արմունկից ներքեւ։

Հետազոտողները նշել են, որ մանրէները խալաթների վրա հայտնվում են դրանք հագնելուց մի քանի ժամ հետո։ Բայց, չնայած դրան, այդ խալաթները խորհուրդ է տրվում անընդհատ լվանալ։ Ամերիկյան հետազոտությունների տվյալներով՝ բժիշկների 58 տոկոսը խալաթը լվանում է ամիսը մեկ անգամ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է