• Latest news

Գլխացավ եւ կաթված. 22-ամյա աղջիկը նորից սովորեց քայլել կաթվածից հետո

7 մայիսի, 2019  13:10

Բրիտանացի 22-ամյա Էլիզաբեթ Քեյը կաթված ստացավ։ Աղջկա մարմնի ձախ կողմը թուլացավ, եւ նա ստիպված էր նորից սովորել քայլել։

Ինչպես գրում է Manchester Evening News թերթը, 2017 թվականին Էլիզաբեթը տեղափոխվում է նոր տուն, երբ հանկարծ սուր գլխացավ է ունենում։ Շուտով թուլանում են նրա ոտքերը, եւ նա ընկնում է։ Աղջկան հաջողվում է շտապօգնություն կանչել։ Բժիշկները նշել են, որ նրա դեմքը ծռվել էր մի կողմի վրա, իսկ խոսքը դարձել անընկալելի։

Աղջկան անհապաղ հասցնում են Salford Royal Hospital հիվանդանոց, որտեղ  բժիշկները, նրան զննելուց հետո, ախտորոշում են կաթված։ Աղջկան շտապ վիրահատում են ուղեղից տրոմբը հեռացնելու համար։ Դրա համար վիրաբույժները կրանիոտոմիա են արել` գանգակամարի ոսկրի տրեպանացիա։

«Ես չեմ հիշում կլինիկայում գտնվելու առաջին շաբաթը։ Թեեւ կարող էի խոսել, բայց ձայնս փոխվել էր։ Երբեմն դժվարանում էի բառերն ընտրելիս,- պատմում է Էլիզաբեթը, որն արդեն 24 տարեկան է։- Ձախ կողմս լրիվ կաթվածահար էր։ Ֆիզիոթերապիայի ինտենսիվ կուրս անցնելով՝ ես նորից սովորեցի կանգնել եւ քայլել»։

Հիմա նա կարող է շարժել ձախ ձեռքը, բայց դաստակը եւ մատները առայժմ չեն ենթարկվում։

Բրիտանուհին խոստովանում է, որ վերականգնման պրոցեսը կաթվածից հետո դժվար էր ոչ միայն իր, այլ նաեւ հարազատների համար։ Բայց ժամանակի ընթացքում հարազատները սովորեցին լսել աղջկա խնդրանքները եւ օգնել նրան առանց ավելորդ խնամատարության։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել