• Latest news

Հակառետրովիրուսային թերապիան կանխում է սեռական ճանապարհով ՄԻԱՎ-ի փոխանցումը․ հետազոտություն

7 մայիսի, 2019  23:48

Հակառետրովիրուսային թերապիայի ընդունումը կանխում է սեռական ճանապարհով ՄԻԱՎ-ի փոխանցումը, ինչպես պարզել են University College London-ի գիտնականները։ Նրանց նոր հետազոտությունը հրապարակվել է The Lancet ամսագրում։

Հետազոտությունն անցկացվել է 972 հոմոսեքսուալ զույգերի մասնակցությամբ, որոնց մեջ զուգընկերներից մեկը ՄԻԱՎ-ի վարակակիր է եղել, սակայն հակառետրովիրուսային դեղամիջոցներ է ընդունել։ Պարզվել է՝ զուգընկերները կարող էին անպաշտպան սեռական կապեր ունենալ, ընդ որում առողջ զուգընկերը չէր վարակվի ՄԻԱՎ-ով։

8 տարվա դիտարկումներից հետո գիտնականները փորձի մասնակիցների վարակման որեւէ դեպք չեն գրանցել։ Ճիշտ է, 15 մարդ վարակվել է, սակայն ինչպես ցույց են տվել գենետիկ հետազոտությունները, նրանք վարակվել են այլ ճանապարհով՝ ուրիշ զուգընկերներից։ Հակառետրովիրուսային թերապիա ընդունող մշտական զուգընկերոջից ոչ ոք չի վարակվել։

Այսպիսով, գիտնականները պարզել են, որ եթե ՄԻԱՎ ունեցող մարդը հակառետրովիրուսային թերապիա է ընդունում, զուգընկերոջը սեռական ճանապարհով վարակելու վտանգը հավասարվում է զրոյի։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել