• Latest news

Հրապարակվել են ոտնաթաթի հազվադեպ անոմալիայով մարդու ցնցող լուսանկարները (ֆոտո)

7 մայիսի, 2019  17:37
Հնդկաստանի 25-ամյա բնակիչը տառապում է հազվագյուտ բնածին արատով, որը նրա աջ ոտքի մատներն այնքան ահռելի է դարձրել, որ նա հազիվ է կարողանում քայլել: BMJ-ն հայտնում է, որ նշված տղամարդու մոտ ախտորոշվել է լիպոմատոզի մակուլոդիստրոֆիա, որն առաջացնում է ոսկորների եւ հյուսվածքների անոմալ աճ:

Ծաղրից ու ծանակումից խուսափելու համար հինդուսը մանկության տարիներից հագնում է արատը թաքցնող հատուկ գուլպաներ եւ կոշիկ: Տղամարդը վախեցել է վիրահատվել՝ մտավախություն ունենալով, որ վիրաբուժական միջամտությունից հետո հիվանդությունը կվերադառնա, բայց ավելի վատթար ձեւով: Սակայն 20 տարեկանում առողջական վիճակն այնքան է վատթարացել, որ նա հազիվ էր քայլում: Հենց այս հանգամանքն է նրան ստիպել համաձայնվել վիրաբույժի նշտարի տակ պառկել:

Բուժումն իրականացվել է Նյու Դելիի Բժշկական գիտությունների համահնդկական ինստիտուտում: Շտկման կարիք ունեին աջ ոտքի միայն երկու մատները: Ռենտգենով պարզվել է, որ դրանց ոսկորները եւ փափուկ հյուսվածքները սաստիկ ձեւախախտված են:

Սովորաբար լիպոմատոզի մակուլոդիստրոֆիան ախտահարում է ստորին վերջույթները եւ հատկապես ոտնաթաթերը: Նման վիճակը հաճախ սխալ է ախտորոշվում. բժիշկներն այն շփոթում են այլ հիվանդությունների հետ, այդ թվում՝ առաջին տիպի նեյրոֆիբրոմատոզի կամ անոթային մալֆորմացիայի հետ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել