• Latest news

Թուրքիայում բժիշկները հղիությունը քաղցկեղի տեղ են ընդունել եւ կնոջը քիմիաթերապիա նշանակել, ինչի պատճառով նա կորցրել է երկվորյակների

8 մայիսի, 2019  11:36

35-ամյա Սերպիլ Բագան (Թուրքիա) դատի է տվել բժիշկներին, որոնք հղիությունը շփոթել են չարորակ ուռուցքի հետ եւ նրան քիմիաթերապիա նշանակել, ինչի պատճառով կինը կորցրել է երկվորյակներին։

Ինչպես տեղեկացնում է Daily Mirror պարբերականը, 2018-ին Սերպիլի մոտ ձվարաններից մեկի ուռուցք են հայտնաբերել։ Երեք ամիս անց նրա մոտ բարձրացել է խորիոնիկ գոնադոտրոպինի մակարդակը. այդ հորմոնը առաջ է գալիս հղիության ժամանակ, բայց դրա բարձր մակարդակը որոշ դեպքերում կարող է վկայել արգանդի քաղցկեղի մասին։

Բժիշկները  հորմոնի բարձր մակարդակը համարել են քաղցկեղային բջիջների տարածման նշան եւ կնոջը քիմիաթերապիա են նշանակել, որը նա ստացել է երեք ամիս։ Նրա կաթնագեղձերում սկսել է արտադրվել կաթ, բայց դա նույնպես բժիշկներին չի կողմնորոշել մտածելու, որ կինը կարող է հղի լինել. նրանք ասել են, որ դա կարող է լինել բուժման կողմնակի ազդեցություն։

Նրա արգանդի զննման ժամանակ 12 եւ 19 սանտիմետրանոց երկու «ուռուցք» են գտել։ Նախատեսել են հեռացնել դրանք, բայց վիրահատությունից մի քանի օր առաջ նա վիժում է ունեցել։

Ինչպես պարզվել է, երկվորյակների սաղմերն ուռուցքի տեղ են ընդունել, կինը հղի էր երկվորյակով։ Իսկ վիժման պատճառը քիմիաթերապիան էր։

Բագան եւ նրա ամուսինը կարծում են, որ նրան բուժող մասնագետները անփութություն են ցուցաբերել, եւ փորձելու են հասնել այն բանին, որպեսզի նրանք պատժվեն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է