• Latest news

Ստեղծվել է փոխպատվաստման համար ոչ պիտանի թոքերի վերականգնման տեխնոլոգիա (վիդեո)

8 մայիսի, 2019  23:49

ԱՄՆ Vanderbilt University Medical Center-ի գիտնականները մշակել են փոխպատվաստման համար ոչ պիտանի թոքերի վերականգնման տեխնոլոգիա։ Այդ մեթոդի շնորհիվ հնարավոր է դառնում փրկել շնչառական համակարգի հիվանդություններով տառապող պացիենտներին։

Գիտնականները խոզերի օգտագործմամբ կիրառել են արյան խաչաձև շրջանառության մեթոդը, որն ընդունակ է պահպանել թոքերը 36 ժամվա ընթացքում։ Այդպիսով բժիշկները հնարավորություն են ստանում հետագա փոխպատվաստման համար նախատեսված թոքերի վնասված հյուսվածքների վերականգնմանն ուղղված լրացուցիչ գործողություններ իրականացնել։

Փորձագետները նշում են, որ պոտենցիալ դոնոր թոքերի 80%-ը փոխպատվաստման համար պիտանի չեն լինում տարբեր վնասվածքների պատճառով։ Մահացած դոնորից թոքի ստացման ժամանակ գործնականում հնարավոր չի լինում այդ վնասվածքները վերացնել ժամանակի սղության պատճառով։

Նոր տեխնոլոգիան հնարավորություն է տալիս հաղթահարել այդ խոչընդոտը։ Փոխպատվաստման համար նախատեսված թոքի հյուսվածքներում հնարավոր է դառնում պահպանել կյանքը, ինչը բժիշկներին թանկարժեք ժամանակ է տալիս եղած վնասվածքները վերացնելու համար։ Նախկինում բժիշկներն ընդամենը 6 ժամ են ունեցել փոխպատվաստման համար օրգանի պիտանելիությունը որոշելու համար, ինչը հնարավորություն չի տվել վերականգնողական գործողություններ իրականացնել։ Սակայն նոր տեխնոլոգիայի շնորհիվ ապագայում այդ 36 ժամանոց պատուհանը հնարավոր կլինի հասցնել մի քանի օրվա կամ նույնիսկ մի քանի շաբաթվա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է