• Latest news

Դեմքի մաշկի ախտահարմամբ 37-ամյա կինը ծանր վիրահատության է ենթարկվել եւ նոր կյանք սկսելու հույս ունի (ֆոտո)

10 մայիսի, 2019  10:53
37-ամյա իրանուհի Էլլահե Հաղանին իր ամբողջ գիտակցական կյանքի ընթացքում տառապել է հազվադեպ հիվանդության պատճառով, որը ձեւախեղել է նրա դեմքը եւ զրկել աջ աչքի տեսողությունից: The Daily Mail-ը հայտնում է, որ կնոջ մոտ ախտորոշվել է Սթերջ-Վեբերի համախտանիշ (էնցեֆալոտրիգեմինալ անգիոմատոզ):

Իրանցի բժիշկները հրաժարվել են Էլլահեին վիրահատել՝ վախենալով, որ նա ուժեղ արյունահոսության հետեւանքով կարող է մահանալ վիրահատական սեղանի վրա: Մինչդեռ կինը տառապել է դեմքն այլանդակող մաշկի ախտահարման պատճառով, առավել եւս, որ շրջապատողները վախենում էին, թե դա կարող է վարակիչ լինել: 

Էլլահեն 14 տարեկանում Էդինբուրգ է գնացել՝ լազերային բուժման երկամյա կուրս անցնելու: Սակայն ստացած արդյունքը գոհացնող չէր: Տարիքին զուգահեռ՝ մաշկի ախտահարումը ավելի ու ավելի սարսափելի չափեր էր ընդունում: Բարեբախտաբար նրան հաջողվել է կապ հաստատել ամերիկացի վիրաբույժի հետ, ով համաձայնվել է նրան վիրահատել: Այսօրվա դրությամբ Էլլահեն 20 վիրահատության է ենթարկվել, այդ թվում՝ քթի եւ մաշկի փոխպատվաստման:

Դեմքի մաշկը բաց գույնի դարձնելու համար կինը լազերային շտկման կարիք է ունեցել: Էլլահեն գոհ է ստացած արդյունքից եւ երազում է նոր կյանք սկսելու մասին: Կինը բուժքույրական դասընթացներում է սովորել, որ այլ մարդկանց օգնելու հնարավորություն ունենա: Նրա երազում է ամուսնանալու եւ ընտանիք կազմելու մասին:

Source: The Daily Mail

Photos: Caters News Agency

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է