• Latest news

Անազնիվ խաղ. Coca-Cola-ն ընդհատում եւ չեղարկում է առողջության մասին իր համար անշահավետ հետազոտությունները

10 մայիսի, 2019  12:00

Coca-Cola ընկերությունը կարող է ընդհատել կամ «չեղարկել» իր համար առողջապահության ոլորտում անշահավետ որոշ հետազոտությունների արդյունքները։ Նման ցնցող եզրահանգման են եկել գիտնականները՝ վերլուծելով ավելի քան 87 հազար փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս Coca-Cola-ի եւ ԱՄՆ-ի ու Կանադայի համալսարանների միջեւ պայմանագրերի կնքման մեխանիզմները։

Journal of Public Health Policy-ում հրապարակված հետազոտությունը վերհանել է մի քանի դրույթներ իրավաբանական փաստաթղթերում, որոնք ընկերությանը հնարավորություն են տալիս նախապես իմանալ հետազոտությունների միջանկյալ արդյունքները, ինչպես նաեւ իրավունք՝ «առանց պատճառի դադարեցնելու» տվյալ հետազոտությունները։

Դա ընկերությանը հնարավորություն է տալիս թույլ չտալ տարածել կարեւոր, բայց իր համար ոչ շահավետ տեղեկությունն առողջության վերաբերյալ, ինչն էլ, հետազոտության հեղինակների կարծիքով, անում է ընկերությունը։ Հետազոտությունների մեծ մասը, որոնք ֆինանսավորում է Coca-Cola-ն, վերաբերում է սննդին, ցածր ֆիզիկական ակտիվությանը եւ էներգետիկ հավասարակշռությանը։

Ինչպես նշում են հետազոտության հեղինակները, պայմանագրի նրանց նշած կետերը հակասում են Coca-Cola-ի պարտավորություններին գիտությանը թափանցիկ եւ «անսահմանափակ» աջակցության վերաբերյալ՝ առողջապահության ոլորտում ընկերության ֆինանսավորած հետազոտությունների մասով։

Այժմ Քեմբրիջի համալսարանի, Լոնդոնի հիգիենայի եւ մերձարեւադարձային բժշկության դպրոցի, Բոկոնի համալսարանի եւ ամերիկյան Right to Know հասարակական կազմակերպության հետազոտողները կոչ են անում կորպորացիային հրապարակել դադարեցված բոլոր հետազոտությունների ցուցակը։

2015-2018 թվականներին սպառողների իրավունքների եւ ԱՄՆ հանրային առողջապահության պաշտպանության ոչ առեւտրային հետազոտական խումբը 129 հարցում է ուղարկել հյուսիսամերիկյան հաստատություններում, որոնք ֆինանսավորում ստանում են Coca-Cola-ից, գիտական հետազոտությունների մասին տեղեկատվության ազատության վերաբերյալ։ Խումբը հայտնաբերել է 5 համաձայնագիր գիտական հետազոտությունների վերաբերյալ, որոնք կնքվել են Լուիզիանա, Հարավային Կարոլինա նահանգների, Տորոնտոյի եւ Վաշինգտոնի համալսարանների հետ։ Այդ համալսարաններում կորպորացիան ֆինանսավորել է մի շարք հետազոտություններ, այդ թվում «էներգիայի հոսքի եւ դրա հավասարակշռության» եւ ըմպելիքների ազդեցության մասին ֆիզիկական վարժությունների ժամանակ։

Coca-Cola ընկերության կայքում ասվում է, որ գիտնականները լիովին վերահսկում են իրենց հետազոտությունները, իսկ ընկերությունն իրավունք չունի խոչընդոտելու դրանց արդյունքների հրապարակմանը։ Բայց, ինչպես պարզվեց, ընկերությունն այնուամենայնիվ իրեն որոշակի իրավունքներ է վերապահել, այդ թվում տվյալներ եւ մեկնաբանություններ ստանալ մինչեւ հետազոտության արդյունքների հրապարակումը, ինչպես նաեւ ժամանակից շուտ ընդհատել հետազոտություններն առանց որեւէ պատճառի։

Ինչպես նշում է «Right to Know» կազմակերպության ղեկավարներից Գերի Ռասկինը, պայմանագրի այդ կետերը նախատեսում են, որ ընկերությունը կարող է չեղարկել իր ֆինանսավորած որոշ հետազոտություններ, որոնց արդյունքները կարող են կարեւոր լինել գիտության եւ առողջապահության համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի