• Latest news

Բարդությունների ռիսկը կարող է կախված լինել մինչեւ հղիությունն ունեցած քաշից

10 մայիսի, 2019  20:07

Մինչեւ հղիությունն ունեցած քաշը կարող է ազդել հղիության ժամանակ բարդությունների ռիկսի վրա: Այս մասին ասվում է նոր հետազոտությունում, որը հրապարակվել է Journal of the AmericanMedical Association-ում:

Հետազոտության համաձայն՝ որքան շատ է կինը կշռել հիղության սկզբում, այնքան ավելի բարձր է այնպիսի բարդությունների առաջացման հավանականությունը, ինչպիսին բարձր զարկերակային ճնշումն է, պրեկլամպսիան եւ գեստացիոն դիաբիետը, բացի այդ մեծանում է նաեւ վաղաժամ հղիության եւ կեսարյան հատման վտանգը:

Հետազոտության հեղինակներից, Էռազմ Ռոտերդամցու համալսարանի բժշկական կենտոնից բժիշկ Ռոմի Գայարը նշել է, որ հղիության ժամանակ կնոջ քաշի վրա կենտրոնանալու փոխարեն ռազմավարություններ են հարկավոր մինչեւ հղիությունը քաշի օպտիմալացման համար:

Եվրոպայից եւ Հյուսիսային Ամերիկայից գիտնականները 196670 հազար կանանց մասնակցությամբ 25 հետազոտություններ են դիտարկել: Տվյալները հավաքվել են 1989-2015 թվականներին, կանանց միջին տարիքը կազմել է 30 տարեկան:

Հետազոտողները կանանց դասակարգել են քաշով՝ օգտագործելով մարմնի զանգվածի ինդեքսը: Կանանց մոտ 4 տոկոսը անբավարար քաշ է ունեցել (ՄԶԻ մինչեւ 18,5), 68 տոկոսը – նորմալ (18,5-24,9), 20 տոկոսը – ավելորդ (25-29,9), մոտ  8 տոկոսը – ճարպակալում (30 եւ ավելի).

 Առաջին աստիճանի ճարպակալումից (30-34,9) տառապել է կանանց 6 տոկոսը, 2-րդ աստիճանի՝ (35,0-39,9)՝ մոտ 2 տոկոսը, 3-րդ աստիճանի՝  (40 եւ ավելի բաձր) 0,5 տոկոսը:

Հետազոտության տվյալներով՝ հղիությունների 37 տոկոսի դեպքում անցանկալի երեւույթներ են գրանցվել:

Ընդ որում անբավարար քաշով կանանց մոտ 35 տոկոսը բախվել է  անցանկալի երեւույթների հետ, իսկ 3-րդ աստիճանի ճարպակալման դեպքում՝ կանանց 61 տոկոսը:

«Հղիությունը սպրինտ չէ, դա մարաթոն է: Կարեւոր է այն, թե ինչպես եք դուք ցանկանում հղիանալ: Եվ դա պարզապես քաշը չէ, մենք պետք է մինչեւ բեղմնավորումը օպտիմալացնենք մյուս մետաբոլիկ եւ սննդային գործոնները», – ասել է հետազոտության ամփոփումն իրականացնող Նյու Հայդ Պարկի Նորդվելից բժիշկ Ջիլ Ռաբինը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել