• Latest news

Հազարավոր ոռուցքներ երկուսի համար. ամուսինները երջանիկ են, չնայած հազվագյուտ գենետիկ խանգարմանը (ֆոտո)

10 մայիսի, 2019  17:59

Չնայած առողջական խնդիրներին, ամուսինները փորձում են չկորցնել կյանքի հանդեպ դրական տեսակետը...

58-ամյա Գեյլ Ապպելգրեն եւ 55-ամյա Թիմ Գոլումբիան տառապում են նույն ժառանգական հիվանդությունից՝ նեյրոֆիբրամատոզից:

Այն հիմնականում բնութագրվում է բազմաթիվ ուռուցքների առաջացմամբ:

The Daily Mail-ը հաղորդում է, որ Գեյլի մոտ ուռուցքները ծածկում են մարմնի 90 տոկոսը:

Թիմի հետ նա ծանոթացել է 2010-ի օգոստոսին: Տղամարդու խոսքով՝ նա առաջին հայացքից հասկացել է, որ նրանք պետք է միասին լինեն: Շփվելով Թիմը եւ Գեյլը հասկացել են, որ նրանք շատ ընդհանուր հետաքրքրություններ ունեն:

4 տարի անց նրանք ամուսանցել էին եւ իրենց երջանիկ են զգում չնայած նույն ախտորոշմանը:

«Գեյլն իմ ամբողջ աշխարհն  է: Ես շատ եմ հպարտանում նրանով», - նշում է Թիմը:

Ամուսինները փորձում են բարձրացնել նեյրոֆիբրոմատոզի մասին հասարակության տեղեկացվածությունը եւ այդ հարցում ըստ տղամարդու իր կինը հոգատարություն ու կարեկցանք է դրսեւորում մյուս մարդկանց նկատմամբ:

«Մենք ամեն օր շփվում ենք Թիմի հետ այն պահից, երբ նա առաջին անգամ ինձ ծաղիկներ է նվիրել», -ժպիտով հիշում է Գեյլը:

Ամուսինները չեն թաքցնում, որ դպրոցական տարիներին հասակակիցների հետ դժվարություններ են ունեցել շփման հետ կապված եւ ծաղրի եւ ծանակի ենթարկվել:

Մարդկանց զգուշավոր վերաբերմունքը զգացվում է մինչ օրս. շատերը նրանց տեսնելուց կամ մի կողմ են քաշվում կամ սկսում են աղոթել:

Դեպքեր են եղել, երբ նրանց մերժել են լողավազան մտնել, իսկ ինքնաթիռում նրանցից վախեցել են՝ վարակիչ համարելով:

Գեյլն իր կյանքի ընթացքում 40 վիրահատության է ենթարկվել, որ գոնե ինչ-որ չափով մեղմի իր վիճակը եւ ցավը: Չնայած առողջական խնդիրներին, ամուսինները փորձում են չկորցնել կյանքի հանդեպ դրական տեսակետը եւ միմյանց հետ հնարավորինս շատ ժամանակ անցկացնել:

Source: The Daily Mail

Photos: Ryan Jackson / Barcroft Media

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել