Գիտնականներն առաջարկել են քաղցկեղի եւ Ալցհեյմերի հիվանդության բուժման նոր մեթոդ

12 մայիսի, 2019  16:45

Տրինիտիի քոլեջին առընթեր Բիոբժշկության ինստիտուտի (Իռլանդիա) հետազոտողներն առաջարկել են Ալցհեյմերի հիվանության եւ քաղցկեղի բուժման նոր մեթոդ SARM սպիտակուցի ազդեցության միջոցով:

Նրանք բացահայտել են SARM սպիտակուցի դերը բորբոքային պրոցեսների զարգացման մեջ եւ պարզել, որ դրանով մանիպուլյացիան կարող է դառնալ բորբոքման, ներառյալ քաղցկեղի ու Ալցհեյմերի հիվանդության հետ զուգակցվող հիվանդությունների բուժման մեթոդ:

Գիտնականները պարզել են, որ SARM պրոտեինը կարող է որոշակի կերպով ներգործել իմունային համակարգի աշխատանքի եւ օրգանիզմում բորբոքման զարգացման վրա: Մասնավորապես՝ SARM-ն ազդում է իմունային համակարգի ռեակցիաների վրա, որոնք առաջանում են ի պատասխան օրգանիզմի մեջ ախտածինների՝ վիրուսների կամ բակտերիաների ներխուժմանը: Դրա ակտիվացման դեպքում հյուսվածքներում զարգացող բորբոքումը ստանում է ինտենսիվ բնույթ եւ ուժեղացնում պիրոպտոզիսի ընթացքը՝ բջիջների ոչնչացման պրոցես: Այս ֆոնին զգալիորեն մեծանում է մահացու վտանգավոր հիվանդությունների զարգացման հավանականությունը, ինչպիսին են՝ քաղցկեղը եւ դեգեներատիվ խանգարումները, կոնկրետ Ալցհեյմերի հիվանդությունը:

Հետազոտությունը ցույց է տվել, որ SARM սպիտակուցի վրա ազդեցությունը, որն արգելակում է նրա ակտիվությունը, կարող է ներգործել բորբոքային պրոցեսի ընթացքի վրա՝ կասեցնելով բջջային մահը:

«Գիտնականներին արդեն հայտնի էր գլխուղեղի բջիջների ոչնչացման պրոցեսի վրա սպիտակուցի ազդեցության մասին: Այսօր մենք ստույգ գիտենք, որ ծայրամասային իմունային բջիջներում SARM-ը կատարում է բորբոքման գլխավոր կարգավորողի դերը: Պրոտեինի վրա ազդեցության արդյունավետ միջոցներ գտնելով՝ մենք դեղերի նոր խմբի ստեղծման հնարավորություններ կստանանք, որոնք կարող են բուժել մի ամբողջ շարք ծանր հիվանդություններ»,- պարզաբանել է հետազոտական խմբի ղեկավար Էնդրյու Բոուին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի