Մեղրամիսից հետո 26-ամյա կնոջ մոտ քաղցկեղ է ախտորոշվել

11 մայիսի, 2019  11:01

Անգլիայից 26-ամյա Ջուլյա Քալենի մոտ քաղցկեղ է ախտորոշվել մեղրամիսից անմիջապես հետո: Ջուլյայի մայրը քաղցկեղից մահացել էր 2016 թվականին, եւ հիմա երիտասարդ կինը հուսահատորեն պայքարում է հանուն իր կյանքի:

Ջուլյան շաբաթական 60 ժամ բուժքույր էր աշխատում: Ամուսնանալուց կարճ ժամանակ անց նա ուշադրություն է դարձրել սաստիկ հոգնածության եւ աստիճաններով բարձրանալիս սրտի խփոցի վրա: Ջուլյան ախտանշանները վերագրում էր աշխատանքից հետո հոգնածությանը, սակայն առողջական վիճակը շարունակում էր անշեղորեն վատթարանալ:

Բժիշկները նրա մոտ ախտորոշել են սուր լիմֆոբլաստային լեյկոզ՝ արյունաստեղծ համակարգի չարորակ հիվանդություն: «Դժվար է հավատալ, որ նման բան կարող էր պատահել ամուսնության հենց առաջին տարում»,- տրտմությամբ ասում է կինը:

Վտանգավորն այն է, որ հիվանդությունն արագ է զարգանում: Հիմա կինը քիմիաթերապիայի կուրս է ստանում, իսկ օգոստոսին, եթե բարելավում գրանցվի, նրան կկատարեն ցողունային բջիջների պատվաստում: Այս միջամտությունը բժիշկներին թույլ կտա բուժման մեջ կիրառել դեղամիջոցների ավելի բարձր չափաքանակներ:

Քանի որ բուժումը կարող է անպտղություն առաջացնել, Ջուլյան նախապես մտածել է իր ձվաբջիջները սառեցնելու մասին, ինչը նրան կօգնի ապագայում երեխաներ ունենալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի