4 ախտանշաններ, որոնք կարող են վկայել Պարկինսոնի հիվանդության զարգացման սկիզբի մասին  

12 մայիսի, 2019  11:54

Պարկինսոնի հիվանդությամբ շատ պացիենտներ այդ հիվանդության ախտանշանները նկատում են բավական ուշ, երբ արդեն դրանք ակնհայտ են դառնում, իսկ հիվանդությունը հասնում է բավական բարձիթողի մակարդակի։ Սակայն կան նաեւ մի քանի ախտանշաններ, որոնք կարող են մատնանշել այդ հիվանդության զարգացման սկիզբը։ Հայտնաբերելով հիվանդությունը վաղ փուլում՝ կարելի է ժամանակին դիմել բժշկի եւ հնարավորինս դանդաղեցնել դրա ընթացքը։

Անհանգիստ քուն

Պարկինսոնի հիվանդությանը բնորոշ են արագ քնի փուլերի խախտումները։ Մարդիկ, որոնց մոտ սկսում է զարգանալ այդ հիվանդությունը, սկսում են ակտիվորեն շարժվել քնի մեջ, ընդ որում՝ արթնանալով՝ չեն հիշում իրենց գործողությունները։ Եթե ձեր քունը վերջին ժամանակները փոխվել է, եթե ձեր հարազատները ասում են, որ դուք սկսել եք շատ շարժվել քնի մեջ, խորհուրդ է տրվում դիմել մասնագետի։

Հոտառության կորուստ

Պարկինսոնի իիվանդությամբ պացիենտների 90 տոկոսի մոտ դեռեւս հիվանդության զարգացման սկզբում վատանում է կամ համարյա կորչում է հոտառության զգացողությունը։ Դա տեղի է ունենում մինչ տիպային ախտանշանների՝ ցնցումների եւ շարժական խնդիրների ի հայտ գալը։

Տագնապայնություն

Առանց պատճառների տագնապի զգացողությունը Պարկինսոնի հիվանդության եւս մեկ լուրջ ցուցանիշէ։ Այս ախտանիշը կարող է ի հայտ գալ ճանաչելի ախտանշաններից 10 տարի առաջ։ Նման տագնապայնությունը ծագում է գլխուղեղի կենսաքիմիայում փոփոխությունների պատճառով։ Միաժամանակ կարող է դիտարկվել նաեւ դեպրեսիա։

Աղեստամոքսային տրակտի խանգարում

Պարկինսոնի հիվանդության վաղ փուլին նաեւ կարող են բնորոշ լինել աղեստամոքսային տրակտի խանգարումները, մարսողական խնդիրները։ Վերջին գիտական հետազոտությունները նշում են աղիների բակտերիոլոգիական կազմի եւ գլխուղեղի վիճակի կապը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի