• Latest news

Առողջ սնունդ՝ նիհարելու համար․ ինչ կարելի է ուտել եւ ինչ չի կարելի

11 մայիսի, 2019  20:15

Խիստ դիետաները ոչ միայն չեն նպաստում նիհարելուն, այլեւ երկարատեւ հեռանկարում վնասում են ե՛ւ առողջությանը, ե՛ւ կազմվածքին։ Եթե ուզում եք նիհարել չվնասելով առողջությանը, խորհուրդ է տրվում անցնել առողջ սննդակարգի, շատ ջուր խմել (եթե չկան հակացուցումներ) եւ շատ շարժվել։

Ինչ մթերքներ արժի ընգրկել սննդակարգում եւ ինչ մթերքներից ցանկալի է հրաժարվել։

Սպիտակուցներ

Սպիտակուցներն անհրաժեշտ են առղջության պահպանման, մկանային զանգվածի եւ նորմալ քաշի համար։ Սպիտակուցների լավ աղբյուրներ են համարվում յուղոտ ձուկը, հավի սպիտակ միսը, ինչպես նաեւ հավի ու լորի ձվերը, կաթնամթերքները եւ ընդեղենները։ Ցանկալի է նվազեցնել կարմիր մսի քանակը սննդակարգում։

Իսկ վերամշակված մսից, այդ թվում երշիկներից եւ նրբերշիկներից ցանկալի է լրիվ հրաժարվել։ Նրանք ոչ միայն վնասակար շատ յուղեր են պարունակում, այլեւ պոտենցիալ կոնցերոգեն են՝ ավելացնում են քաղցկեղի զարգացման հավանականությունը։ 

Ճարպեր

Առողջության համար օգտակար ճարպեր կարելի է ստանալ տարբեր տեսակի ընկուզեղենից, 82,5%-ից ոչ պակաս յուղայնության որակյալ կարագից, խոզի ճարպից, ինչպես նաեւ դառը շոկոլադից։ Ամեն դեպքում ցանկալի չէ շատ յուղային մթերքներ ուտել․ ավել քաշի դեպքում խորհուրդ է տրվում ուտել ամեն կիլոգրամ քաշին 0,8 գրամ հարաբերակցությամբ։

Ածխաջրեր

Առողջ մարդը պետք է օգտագործի ածխաջրեր՝ 1 կիլոգրամ քաշին 3 գրամից ոչ պակաս համամասնությամբ։ Սակայն ցանկալի է այդ ածխաջրերը ստանալ ավելի առողջ աղբյուրներից։ Դրանցից են ցորենը, հնդկաձավարը, ձավարը, վարսակը, հաճարը, ինչպես նաեւ ընդեղենները՝ լոբին, ոսպը, սիսեռը, ոլոռը։

Բջջանք

Այս խմբի մթերքներից նիհարող մարդու սննդակարգում պետք է ընգրկվեն բանջարեղենն ու կանաչին։ Դիետոլոգները խորհուրդ են տալիս բանջարեղենն ու կանաչին օգտագործել մսի եւ ձկան հետ։ Ըստ նրանց անհրաժեշտ է օգտագործել ամեն օր 400 – 500 գրամ հում բանջարեղեն եւ մրգեր։

Քաղցրավենիք

Քաղցրավենիքը նույնպես հանդիսանում է ածխաջրերի աղբյուր, բայց այն պետք է օգտագործել շատ զգույշ, մանավանդ եթե ուզում եք նիհարել։ Թխվացքներից առավելությունը պետք է տալ նրանց, որոնք պատրաստված են աշորայի, եգիպտացորենի կամ հնդկացորենի ալյուրից։ Հնարավորության սահմաններում քաղցրավենիքներն անհրաժեշտ է փոխարինել մրգերով եւ չրերով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել