Օրգանների փոխպատվաստումը բիզնես չէ, այլ ուրիշներին օգնելու պատրաստակամություն. մասնագետ

11 մայիսի, 2019  14:00

Օրգանների փոխպատվաստման ոլորտը բիզնես չէ. դրա հիմքում մարդկանց հանդեպ սերն է եւ նրանց օգնելու պատրաստակամությունը: Լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի փոխտնօրեն Դավիթ Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ հետմահու օրգանների դոնոր դառնալուն պատրաստ մարդը դրանով արտահայտում է մյուս մարդկանց օգնելու իր պատրաստակամությունը, քանի որ մահվանից հետո նրա օրգանները կարող են մի քանի կյանքեր փրկել:

«Եթե օրգանների փոխպատվաստումը բիզնես համարվի, ապա պետք է բիզնես անվանել նաեւ ցանկացած այլ վիրաբուժություն, օտոլարինգոլոգիան, ուրոլոգիան եւ այլն»,- ասաց մասնագետը:

Հայաստանում արդեն երկար տարիներ կատարվում է ողջ դոնորից երիկամների փոխպատվաստում, սակայն հիմա նախատեսվում է երկրում զարգացնել նաեւ դիակային դոնորներից փոխպատվաստումը, քանի որ փոխպատվաստման կարիք ունեցող ոչ բոլոր մարդիկ կարող են իրենց ազգականների օրանները ստանալու հույս ունենալ:

Մասնագետի խոսքով՝ Հայաստանում օրգանների փոխպատվաստման վիրահատությունները շատ ավելի էժան կլինեն, քան զարգացած երկրներում. դրանց արժեքն ուղղակի պետք է ծածկի գոնե միջամտության ինքնարժեքը, որն իրականում բավականին բարձր է՝ հաշվի առնելով միջամտության բարդությունը եւ այն, թե դրան քանի մասնագետ է մասնակցում:

Դավիթ Պետրոսյանը նշեց, թե արժի զգուշանալ այն բանից, որ Հայաստանում դիակային դոնորության զարգացմանը զուգահեռ՝ կարող է սկսել ծաղկել օրգանների, այսպես կոչված, «սեւ շուկան»: «Սեւ շուկայի» մասին մեծ թվով հետաքրքիր ֆիլմեր են նկարահանվել, բայց իրական կյանքում ամեն ինչ ամենեւին այդպես չէ, եւ ոչ մի լուրջ կլինիկա,- իսկ նման վիրահատությունները կարող են կատարել միայն մեծ կլինիկաներում,- իրեն չի կապի համանման հանցավոր գործունեության հետ:

«Եթե Հայաստանում որեւէ մեկը ցանկանա նման բան անել, նրան անմիջապես կբռնեն: Հանուն օրգանների առողջ մարդո՞ւ սպանել: Դա հանցագործություն է, որը կատարելու փորձ անգամ չարժի անել»,- ասաց մասնագետը:

Հիշեցնենք, որ Հայաստանում այսօրվա դրությամբ երիկամների հիվանդությամբ մոտ 500 պացիենտ փոխպատվաստման կարիք ունի։ Կան նաեւ մեծ թվով պացիենտներ, որոնք լյարդի, սրտի, ենթաստամոքսային գեղձի եւ այլ օրգանների փոխպատվաստման կարիք ունեն։ Միշտ չէ, որ հաջողվում է այսպիսի պացիենտների համար գտնել հարմար ողջ դոնորների (իսկ որոշ օրգաններ, օրինակ՝ սիրտը, անհնար է վերցնել ողջ մարդուց)։ Շատ մասնագետներ պնդում են, որ եթե Հայաստանում լինի օրգանների պատվաստման ծրագիրը դիակային դոնորներից, հնարավոր կլինի փրկել շատ ու շատ կյանքեր։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի