Baby SPA․ Երեւանում բացվել է նմանը չունեցող ՍՊԱ-կենտրոն՝ երեխաների համար

11 մայիսի, 2019  23:17

Երեւանում այսօր` մայիսի 11-ին, բացվել է նմանը չունեցող ՍՊԱ-կենտրոն՝ երեխաների համար․ Baby SPA-ում երեխաները կարող են ստանալ պրոֆիլակտիկ եւ բուժական մերսումներ, ջրային պրոցեդուրաներ եւ շատ այլ ծառայություններ, որոնք նպաստում են նրանց առողջությանը եւ զարգացմանը։

Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ հարցազրույցում պատմեց Baby SPA-ի տնօրեն Սյուզի Բեյբությանը, այս կենտրոնում երեխաները կարող են ոչ միայն խաղալ եւ լավ ժամանակ անցկացնել, այլեւ ստանալ իրենց առողջության եւ զարգացման համար չափազանց կարեւոր մի շարք ծառայություններ։

Այսպես, այստեղ կան անհատական եւ խմբային պարապմունքներ, որոնք անցկացվում են որակավորված մարզիչների կողմից, որոնք փոքրիկների հետ տարատեսակ ջրային պրոցեդուրաներ են անցկացնում, սովորեցնում են իրենց ջրի վրա պահել, իսկ ավելի մեծ երեխաներին՝ նաեւ լողալ։ Այստեղ նաեւ առաջարկում են պրոֆիլակտիկ եւ բուժիչ մերսումներ, ինչպես նաեւ երեխաների համար Հայաստանում առաջին հիդրոմերսումը, որն օգնում է նորմալացնել նյարդային համակարգի աշխատանքը, կարգավորել ախորժակն ու քունը։

Սակայն այս պրոցեդուրաներից յուրաքանչյուրին անցնելուց առաջ երեխան պետք է շփվի բժշկի հետ, որը նրան կզննի՝ համոզվելու համար, որ այս կամ այն պրոցեդուրայի անցկացման համար որեւէ հակացուցում չկա։

Կենտրոնում կա նաեւ վարսավիրանոց, որտեղ երեխաները իրենց համար հաճելի մթնոլորտում կարող են սանրվածք անել՝ խաղալիք մեքենա քշելով կամ մուլտֆիլմ դիտելով։

Կենտրոնում բոլոր պրոցեդուրաներն անցկացնում են բարձրակարգ մասնագետները, եւ ծնողները կարող են հանգիստ թողնել իրենց երեխաներին նրանց խնամակալության ներքո ու զբաղվել իրենց գործերով, կամ նստել սպասասրահում՝ թափանցիկ ապակու միջով հետեւելով իրենց երեխաների հետ մասնագետների աշխատանքին։

Երեխաների անվտանգության հարցին Baby SPA-ում հատուկ ուշադրություն են հատկացնում. յուրաքանչյուր պրոցեդուրայից հետո մինչեւ մեկ տարեկան երեխաների համար նախատեսված փոքր լողավազանների ջուրը թափում եւ լողավազանները վարակազերծում են բնական նյութերից պատրաստված անվտանգ միջոցների օգտագործմամբ։ Նույնիսկ եթե երեխան լողավազանում ջուր կուլ տա, նրա հետ ոչինչ չի պատահի։

Ավելի մեծ լողավազանների ջուրը փոխում են 2-3 օրը մեկ։ Քլոր դրանցում, իմիջիայլոց, չեն օգտագործում, դրա փոխարեն օգտագործում են երեխաների առողջության համար շատ ավելի անվտանգ մաքրման օզոնային համակարգ։

Բոլոր սենյակներում օդը նույնպես վնասազերծվում է. եթե հանկարծ կենտրոն վիրուսային ինֆեկցիայով երեխա գա, մյուսների վարակման վտանգը օդի ճիշտ մաքրման շնորհիվ նվազագույն կլինի։

Ինչպես նշեց Սյուզի Բեյբությանը, Baby SPA-ում ճկուն գնային քաղաքականություն է, ավելին, գործում է զեղչերի համակարգ, ինչպես նաեւ կան աբոնեմենտներ եւ ծառայությունների փաթեթներ, որոնց շարքում յուրաքանչյուր ծնող կարող է գտնել հենց իր եւ իր երեխայի համար ամենահարմար տարբերակը։

Հունիսի 1-ին Baby SPA-ում, որը գտնվում է Ալեք Մանուկյան 8/2 հասցեում, ծրագրվում է բացել նաեւ բացօթյա խաղային հրապարակ, որտեղ երեխաները կարող են խաղալ ակտիվ խաղեր, եւ մանկական սրճարան, որտեղ երեխաների համար կպատրաստեն առողջ, օգտակար, սակայն համեղ կերակուրներ, եւ որտեղ հաճելի մթնոլորտում կարելի կլինի նշել ծննդյան օրեր եւ այլ տոներ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի