• Latest news

Բժիշկը հրաժարվում էր քաղցկեղ ախտորոշել երիտասարդ կնոջ մոտ, քանի որ նրան «չափից ավելի երիտասարդ» էր համարում չարորակ ուռուցքի համար

13 մայիսի, 2019  13:26

24-ամյա ամերիկուհի Ալեքսանդրիա Ուիթաքերը բավական տարօրինակ իրավիճակում է հայտնվել. բժիշկը հրաժարվել է հետազոտել նրա կրծքի գոյացությունը՝ համարելով, որ նա «չափից ավելի երիտասարդ է քաղցկեղի համար»։ Զարմացած կինը ստիպված է եղել պնդելու բուժզննման իր իրավունքը։

Ալեքսանդրիայի խոսքով՝ նա պատահաբար հայտնաբերել է գոյացություն կրծքում, ինչից հետո անմիջապես դիմել է բժշկի։ Իմանալով, որ կինն ընդամենը 24 տարեկան է, բժիշկը թափահարել է ձեռքը եւ խորհուրդ տվել ոչնչի մասին չանհանգստանալ, քանի որ շատ երիտասարդ է։ Ալեքսանդրիային փրկել է այն, որ նա թերահավատորեն է վերաբերվել բժշկի հայտարարությանը եւ որոշել ինչ էլ որ լինի՝ բուժզննում անցնել։ Իհարկե, դրա համար նա պետք է ուրիշ բժիշկներ գտներ, որոնք ավելի լուրջ կվերաբերեին նրա բողոքներին։

Մամոգրաֆիան եւ բիոպսիան ի հայտ բերեցին կաթնագեղձի առաջին փուլի քաղցկեղ։ Ժամանակին հայտնաբերված չարորակ ուռուցքները զգալիորեն բարձրացրել են Ալեքսանդրիայի բուժման եւ ապաքինման արդյունավետության հնարավորությունները։ Աղջկան նշանակեցին քիմիաթերապիայի կուրս։ Չնայած նա դրա հետեւանքով զրկվեց մազերից, ունքերից, թարթիչներից, բայց երջանիկ է, որ կարողացավ ժամանակին սկսել բուժումը։

Ալեքսանդրիան իր բլոգն ունի Instagram-ում եւ YouTube-ում, որպեսզի օգնի քաղցկեղով մյուս հիվանդներին հաղթահարել ահավոր ախտորոշումն ու ուժ գտնել ապրելու եւ առաջ շարժվելու համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել