• Latest news

Որոշ բուժհաստատություններ չարդարացված շատ ֆինանսավորում են ստացել պետպատվերի շրջանակում. նախարար

13 մայիսի, 2019  14:34

Հիվանդանոցների միջեւ պետական միջոցների բաշխման մոտեցումներն այժմ փոխվում են, եւ շատերը դժգոհ են դրանից, չէ՞ որ առաջ իրենց բուժհաստատությունները ստանում էին չարդարացված շատ գումարներ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Որպես օրինակներ նախարարն անվանեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը եւ Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտը, որոնց ավելի շատ ֆինանսավորում էր հասնում պետպատվերի շրջանակում, բայց որոնք կատարում էին ոչ ավելի շատ աշխատանք, քան մյուս համանման կենտրոնները։

Այժմ, ըստ նախարարի, պետական միջոցները բուժհաստատությունների միջեւ բաշխվում են ավելի ազնիվ. եթե, օրինակ, 3 միանման խոշոր կենտրոն կատարում է մոտավորապես նույն ծավալի աշխատանք, նրաք պետք է ստանան մոտավորապես միանման ֆինանսավորում։ Իսկ եթե նման կենտրոններից մեկը ստանում է ավելի, քան մյուսները, դա արդեն մատնանշում է կոռուպցիոն գործընթացների մասին։

Խոսելով կոռուպցիայի մասին առողջապահության ոլորտում՝ նախարարը նշեց, որ չի բացառում, որ այն կա։  

«Ես չեմ բացառում, որ առողջապահության ոլորտում կոռուպցիա կա: Բայց կարեւոր է հասկանալ այդ տերմինի նշանակությունը: Եթե մենք խոսում ենք բուժհաստատություններում ապօրինի եկամուտների մասին եւ դրանք կոռուպցիա ենք անվանում, պետք է նշել, որ այդ երեւույթն իսկապես կա, բայց ես դա կոռուպցիա չէի անվանի, դրանք պարզապես ապօրինի  եկամուտներ են: Դրանք իհարկե նույնպես չպետք է լինեն, բայց ամեն դեպքում դրանք պարզապես ապօրինի գումարներ են, որը բժիշկը վերցնում է պացիենտից կամ նրա բարեկամներից: Իսկ եթե խոսքը բարձր շրջանակներում՝ պետական համակարգում կոռուպցիայի մասին է, մենք անում ենք ամեն ինչ, որ այդ երեւույթը չլինի: Վերջին դեպքերը ցույց տվեցին, որ մեզ դեռ 100 տոկոսով դա չի հաջողվում, բայց մենք աշխատում ենք այդ ուղղությամբ», - նշեց նախարարը:

Նրա խոսքով՝ առողջապահության ոլորտում իրական կոռուպցիայի դեմ պայքրաը պետք է երկու ճակատներում ընթանա՝ կանխում եւ պատիժ: Կոռուպցիոն երեւույթների կանխման համար հարկավոր է հասնել նրան, որ առողջապահության նախարարությունը բուժհաստատությունների միջեւ պետական միջոցները բաշխելու գործառույթ չունենա. երբ երկրում գործի ապահովագրության համակարգ, բուժհաստատությունները մատուցվող ծառայությունների հիման վրա գումարներ կստանան եւ այդ ժամանակ մարդկային գործոնը եւ կոռուպցիոն գործընթացների ռիսկերը նվազագույնի կհասցվեն:

Ինչ վերաբերում է ապօրինի եկամուտների դեմ պայքարին, դրան կնպաստի բուժաշխատողների աշխատավարձի եւ պետպատվերով վճարվող ծառայությունների արժեքի բարձրացումը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է