Եթե պատվաստումներ ծածկույթը շարունակի նվազել, անհրաժեշտ կլինի ավելի խիստ միջոցների դիմել. նախարար

13 մայիսի, 2019  16:05

Եթե երկրում հակապատվաստային տրամադրությունները շարունակվեն, ինչի արդյունքում պատվաստվողների թիվը նվազի, անհրաժեշտ կլինի ավելի խիստ միջոցների դիմել, ինչպես անում են բազմաթիվ զարգացած երկրներում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նա հիշեցրեց, որ հիմա Ռուսաստանում հակապատվաստային կոչերի համար քննարկում են քրեական պատասխանատվության սահմանումը: Եթե Հայաստանում պատվաստվողների թիվը շարունակի նվազել, դա անկասկած կհանգեցնի մի շարք հիվանդություններով հիվանդացության բարձրացմանը, ինչպես նաեւ դրանց համաճարակներին:

Այդ դեպքում Հայաստանը ստիպված կլինի լուրջ միջոցներ ձեռնարկել հակապատվաստման դեմ պայքարի համար՝ բնակչության առողջության պահպանման համար:

Նախարարի խոսքով՝ այսօր կարմրուկի դեմ պատվաստումն արդեն նվազել է մինչեւ 90 տոկոս եւ սա մտահոգիչ թիվ է, քանի որ այդ հիվանդությունից պաշտպանության անհրաժեշտ մակարդակ ապահովելու համար պետք է պատվաստվի մարդկանց 95 տոկոսը:

Շատ հիվանդություններ այսօր արմատախիլ են արվել, իսկ մյուսները վերացման եզրին են պատվաստման շնորհիվ, հիշեցրեց նախարարը:

Սակայն հակապատվաստային շարժումը կարող է վերացնել այս ոլորտի  բոլոր ձեռքբերումները:

Այպիսով, պոլիոմելիտն արդեն համարվում է գրեթե հաղթահարված հիվանդություն, սակայն եթե պատվաստվողների թիվը նվազի, երեխաները նորից կսկսեն դրանով հիվանդանալ եւ մահանալ կամ հաշմանդամ դառնալ:

Խոսելով մարդու պապիլոմայի վիրուսի դեմ պատվաստանյութի մասին, նախարարը նշեց, որ ամեն տարի  այդ վիրուսի պատճառով զարգացող արգանդի վզիկի քաղցկեղից մոտ 150 կին է  մահանում: Դրա համար այդ պատվաստանյութն այդքան կարեւոր է եւ առողջապահության համակարգը կշարունակի այդ ոլորտում եւ ՄՊՎ դեմ պատվաստման համար իր քաղաքականությունը:

Արսեն Թորոսյանը նշեց, որ անձամբ ստացել է ՄՊՎ դեմ պատվաստանյութը, իսկ անցյալ ամիս տարիքային շեմի բարձրացումից հետո այն ստացել է մոտ 1500 մարդ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի