Ինչո՞ւ են նեղ ջինսերը վտանգավոր կնոջ առողջության համար

14 մայիսի, 2019  09:39

Փորձագետները զգուշացնում են, որ նեղ ջինսերը կարող են վտանգավոր լինել կնոջ առողջության համար: Բոստոնի համալսարանի Հանրային առողջապահության դպրոցի (ԱՄՆ) մասնագետների հետազոտության համաձայն՝ այդքան տարածված հագուստը կարող է դառնալ վուլվոդինիայի (վուլվայի՝ ամոթույքի շրջանում քրոնիկական ցավի) զարգացման պատճառ:

Հետազոտությանը մասնակցել է 400 կին, որոնց կեսը տառապել է վուլվոդինիայով: Նրանք պետք է հայտնեին անձնական հիգիենայի եւ առաջին հիվանդագին ախտանշանների հայտնվելուց մեկ տարի առաջ հագուստի իրենց նախապատվությունների մասին: Պարզվել է, որ շաբաթական ոչ պակաս 4 օր կիպ գրկող հագուստ հագնելու սիրահարների շրջանում 2 անգամ մեծ է վուլվոդինիայի զարգացման հավանականությունը՝ նրանց համեմատությամբ, ովքեր նախընտրում են ազատ ձեւվածքի հագուստ:

Դրանից բացի, այսպես կոչված՝ «բրազիլական էպիլյացիան» վուլվոդինիայի զարգացման հավանականությունը 74 տոկոսով մեծացնում է: Փորձագետները դա բացատրում են նրանով, որ «բրազիլական էպիլյացիան» նպաստում է մաշկի միկրովնասվածքների առաջացմանը՝ դրանով իսկ հարուցելով բորբոքային ռեակցիա, իսկ կիպ հագուստը սեռական օրգանների վարակների զարգացման համար բարենպաստ պայմաններ է ստեղծում:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Lower Genital Tract Disease ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի