• Latest news

Սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագիրը տնտեսապես շահավետ է եւ արդյունավետ. նախարար

13 մայիսի, 2019  18:10

Սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագրի շրջանակում արդեն ավելի քան 100 մարդ պետպատվերով բուժում է ստացել։ Նրանցից 12-ը մահացել է, մյուսները կամ արդեն ապաքինվել են, կամ դեռ շարունակում են բուժումը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով՝ այդ ծրագիրը տնտեսապես շահավետ է եւ արդյունավետ, չէ՞ որ այն փրկում է մարդկանց կաթվածից մահանալուց ու հաշմանդամությունից։ Տարիներով չաշխատելու եւ հաշմանդամության նպաստ ստանալու փոխարեն մարդը, որը վերականգնվել է կաթվածից հետո, վերադառնում է նորմալ կյանքի, իր աշխատանքին։

Այս ծրագրի ֆինանսավորումը հաջորդ տարի նախատեսվում է ավելացնել, որպեսզի նրա օգնությամբ կարելի լինի փրկել էլ ավելի շատ կյանքեր։ Ավելին, նախատեսվում է ծրագրում ներառել նաեւ մի քանի շրջանային կլինիկաներ, որտեղ կարելի կլինի իրականացնել թրոմբոլիզ։ Այսպես, իշեմիկ կաթվածով պացիենտին կարող են հասցնել մոտակա կլինիկա, որտեղ կկարողանան, ժամանակ չկորցնելով, սկսել թրոմբոլիզ, իսկ եթե դա անբավարար լինի եւ հարկավոր լինեն լրացուցիչ միջամտություններ, նրան արդեն կտեղափոխեն Երեւան։

Հիշեցնենք, որ ծրագիրը Հայաստանում մեկնարկել է փետրվարի 1-ին։ Դրա վրա, նախնական որոշմամբ, նախատեսվում է ծախսել մոտ 200-400 մլն դրամ տարեկան։

Ծրագիրն իրականացվում է միայն այն հիվանդանոցներում, որոնցում կա թրոմբոլիզի, թրոմբոասպիրացիայի, թրոմբէկտոմիայի եւ այլ միջամտությունների սարքավորում, որն անհրաժեշտ է իշեմիկ կաթվածով հիվանդ պացիենտների առողջությունն ու կյանքը փրկելու համար։  Առայժմ ամեն անհրաժեշտ պարագաներով հագեցած են միայն «Էրեբունի» բուժկենտրոնն ու «Հերացի»  համալսարանական հիվանդանոցը։ Շուտով դրանց թվին կավելանա նաեւ «Աստղիկ» բժշկական կենտրոնը, որտեղ տեղադրում են անհրաժեշտ սարքավորումները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է