• Latest news

Երկվորյակները, որոնց ողջ մնալու հնարավորությունը գնահատվում էր 10 տոկոս, նշել են ծննդյան մեկամյակը (ֆոտո)

14 մայիսի, 2019  10:54

Երկվորյակները, որոնց ողջ մնալու հնարավորությունը գնահատվում էր 10 տոկոս, նշել են ծննդյան մեկամյակը։

Ներարգանդային զարգացման փուլում փոքրիկների մոտ ախտորոշվել էր ֆետո-ֆետալ տրանսֆուզիայի (TTTS) ախտանիշ, որը դրսեւորվում է պտուղների արյան տարբեր հոսքով։ Արյան հոսքի ուղղությունից կախված՝ պտուղներից մեկը դառնում է «դոնոր», երկրորդը՝ «ռեցիպիենտ»։ Մահացությունը TTTS-ից կազմում է 60-100 տոկոս։

Փրկության միակ հույսը եզակի վիրահատությունն էր մոր արգանդում, բայց այն երկուսին էլ սպառնում էր ուղեղի վնասմամբ։ Չնայած դրան՝ ծնողները համաձայնեցին վիրահատական միջամտությանը։ Վիրահատությունը (լազերային աբլյացիա) կատարվեց հղիության 21-րդ շաբաթում, դա միավորող անոթների վերածածկում էր ենթադրում։ Տղաները ծնվեցին 8 շաբաթ անց, եւ նրանց մոտ ոչ մի երկարաժամկետ բարդություն չնկատվեց։ Չնայած դրան՝ երկվորյակները ստիպված էին տարբեր հիվանդանոցներում ընդհանուր առմամբ 40 օր անցկացնել։

Ռոմին եւ Ռիվին տուն ուղարկեցին անցած տարվա մայիսին։ Նրանց ծնողները վարում են իրենց բլոգը Instagram-ում, որտեղ կիսում են փորձը TTTS-ի դեմ պայքարում։

Source: The Daily Mail

Photos: Dilantha Dissanayake/Mercury Pr

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է