• Latest news

Սննդամթերքների անվտանգության ոլորտը պետք է ԱՆ ենթակայության ներքո վերադառնա. նախարար

13 մայիսի, 2019  19:16

Նախկինում սննդամթերքների անվտանգության ոլորտը գտնվում էր ԱՆ ենթակայության ներքո: Քաղաքական որոշման արդյունքում այդ ոլորտը տեղափոխել էին գյուղատնտեսության ենթակայության ներքո, հետեւաբար ճիշտ կլիներ ոլորտը վերադարձնել ԱՆ-ին: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ կառավարության նոր կառուցվածքի քննարկմանը նա արդեն առաջարկել է նման փոփոխություններ կատարել, սակայն դեռ որոշվել է չանդրադառնալ այդ հարցին եւ պարզապես փոխել կառավարության կառուցվածքը. սկզբում նոր նախարարությունները «կժառանգեն» այն  նախարարությունների գործունեության ոլորտները, որոնք կմիանան իրենց, իսկ արդեն ապագայում հնարավոր կլինի վերաբաշխել այդ ոլորտները:

Տվյալ պահին այսպես կոչված բիոլոգիապես ակտիվ հավելումների անվտանգության հարցով զբաղվում է Սննդամթերքների անվտանգության տեսչությունը, իսկ այդ ոլորտում քաղաքականության մշակմամբ՝ գյուղատնտեսության նախարարությունը, քանի որ ԲԱՀ-երը համարվում են սննունդ, այլ ոչ թե դեղ:

Դրա հետ սակայն շատ ռիսկեր եւ խնդիրներ են կապված, քանի որ ԲԱՀ-երը այնպիսի հետազոտություններ չեն անցնում, ինչպիսին անցնում են դեղերը, սակայն շատ մարդիկ դրանք հենց թերապեւտիկ նպատակներով են օգտագործում, սակայն նրանց արդյունավետության կամ գոնե անվտանգության ոչ մի ապացույց չկա. անգամ շատ ԲԱՀ-երի բաղադրությունն անհայտ է եւ ժամանակ առ ժամանակ տարբեր ԲԱՀ-երում գտնում են նյութեր, որոնք նշված չեն տուփի վրա, այդ թվում տարբեր դեղերի կազմության մեջ մտնող տարբեր ուժեղ ազդեցությամբ նյութեր:

Նախարարը նաեւ նշեց, որ կցանկանար բժշկական մասնագիտությունների ցանկից հանել բոլոր նրանք, որոնք ապացուցված արդյունավետություն չունեն, բայց դա անելը դեռ դժվար է:

«Ես ինքս կարծում եմ, որ դիագնոստիկայի եւ բուժման  բոլոր ապացուցված արդյունավետություն չունեցող մեթոդները պետք է արգելվեն Հայաստանում, ինչպես շատ երկրներում: Կամ գոնե այդպիսի դեղերը կամ մեթոդները պետք է զգուշացումներ ունենան, որպեսզի մարդկանց համար ակնհայտ լինի, որ դրանք ոչ մի ապացուցողական բազա չունեն: Օրինակ՝  տարբեր երկրներում հոմեպաթիկ դեղերի վրա գրում են, որ ոչ մի հիմք չկա համարելու, այդ դեղամիջոցն արդյունավետ է», - ասաց նախարարը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել