• Latest news

Կապ է հայտնաբերվել կրծքով կերակրման եւ ճարպակալման միջեւ

14 մայիսի, 2019  23:47

ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի գիտնականները կապ են հայտնաբերվել կրծքով կերակրմաան եւ ճարպակալման զարգացման հավանականության միջեւ:

ԱՀԿ հետազոտության համաձայն՝ 21 եվրոպական երկրներում ապրող 6-9 տարեկան 13.7 մլն երեխաների շրջանում ճարպակլման վերջին աստիճանով տառապում է մոտ 400 հազար մարդ:

Նոր ուսումնասիրությունում վերլուծվել են 22 երկրներում երեխաների առողջական վիճակի մասին տվյալները:

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ գրեթե բոլոր երկրներում հազվագյուտ բացառություններով կրծքով կերակրվել է երեխաների ավելի քան 77 տոկոսը. այսպիսով Իռլանդիայում երեբք կրծքի կաթ չի ստացել երեխաների 46 տոկոսը, Ֆրանսիայում՝ 38 տոկոսը, իսկ Մալթայում՝ 35 տոկոսը:

Հետազոտությունը ցույց է տալիս, որ կանոնավոր կերպով կրծքի կաթ չստացած նորածինները ճարպակալման մեծ ռիսկի են ենթարկված:

ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի Ոչ ինֆեկցիոն հիվանդությունների եւ առողջության ամրապնդման  բաժնի տնօրեն Բենտե Միքքելսենը նշում է, որ որքան շատ է երեխան կրծքով կերակրվում, այնքան ավելի հուսալիրոեն նա պաշտպանված է ճարպակալման առաջացումից:

ԱՀԿ-ն առաջարկում է երեխայի կյանքի առաջին 6 ամիսներին բացառապես կրծքով կերակրել: Դրանից հետո հարկավոր է երեխային սովորեցնել կերակրմանը համապատասխան սննդային արժեքով՝ ընդ որում շարունակելով նրան կրծքով կերակրել մինչեւ 2 տարեկանը կամ ավելի երկար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել