• Latest news

Երիտասարդ մայրերի 40 տոկոսը երեխայի ծնվելուց հետո առաջին 3 ամիսներին դեպրեսիայի մեջ է հայտնվում

14 մայիսի, 2019  22:36

Երիտասարդ մայրերի 40 տոկոսը երեխայի ծնվելուց հետո առաջին 3 ամիսներին անհանգստություն է զգում կամ դեպրեսիայի մեջ հայտնվում: Այս մասին է վկայում Վիննի Փալմերի կանանց եւ նորածինների հիվանդանոցի (Օռլանդո, Ֆլորիդա նահանգ, ԱՄՆ) մասնագետների խմբի անցկացրած հետազոտությունը:

Հետազոտությանը մասնակցել է ավելի քան 1200 կին: Ստացված տվյալների համաձայն՝  ծննդաբերությունից հետո առաջին 3 ամիսներին կանայք իրենց առողջությանը պատշաճ ուշադրություն չեն դարձնում՝ իրենց էներգիան ուղղելով նորածիններին խնամքին: Հարցմանը մասնակցած կանանց քառորդ մասը խոստովանել է, որ հետծննդաբերական շրջանում իրենց առողջության խնամքի ոչ մի ծրագիր չեն կազմել: Ընդ որում՝ 18-ից մինչեւ 34 տարեկան մայրերի շրջանում այս ցուցանիշը հասնում է մինչեւ 40 տոկոսի:

Դրանից բացի, հարցված կանանց մեկ երրորդը հայտնել է, որ անհանգստանում է ծննդաբերությունից հետո օրգանիզմում կատարվող փոփոխությունների պատճառով: Դա վերաբերում է հետծննդյան ցավերին, արյունահոսությանը կամ կրծքով կերակրելու հետ կապված խնդիրներին: Միաժամանակ, 18-ից մինչեւ 34 տարեկան մայրերի 37 տոկոսը հայտարարել է, որ նախատեսում է իր առողջությանը հատուկ ուշադրություն դարձնել:

Փորձագետները նշում են, որ կանայք ծննդաբերությունից հետո առաջին 3 ամիսներին դժվարություններ են ունենում օրգանիզմում կատարվող ֆիզիկական եւ էմոցիոնալ փոփոխությունների հետեւանքով: Սրա հետ կապված՝ այդ շրջանում բժշկին պարբերական այցելությունները կարեւոր դերակատարում ունեն համապատասխան խնամքի եւ բուժման տեսակետից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել