Իսկական հրաշք. 13-ամյա տղան ողջ մնաց 25 րոպե ջրի տակ մնալուց հետո

14 մայիսի, 2019  16:30

Անգլիական Քամբրիա կոմսությունում բժիշկները փրկեցին 13-ամյա Կասպեր Կրաուզեին, որը գետում ջրի տակ մնացել էր 25 րոպե։

Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, Կասպերի փրկության գործին մասնակցում էին հրշեջները, ոստիկաններն ու շտապօգնության աշխատակիցները։ Երբ տղային դուրս բերեցին ջրից, նրա սիրտը չէր բաբախում։ Նրան հասցրին հիվանդանոց ուղղաթիռով եւ արտամարմնային մեմբրանային օքսիգենացիա (ԱՄՄՕ) արեցին՝ արյունը հագեցրին թթվածնով։

Սարքավորումը, որն օգտագործվում է ԱՄՄՕ-ի համար, կարողացավ տաքացնել Կրաուզեի արյունը, ինչը չափազանց կարեւոր էր, չէ՞ որ նրա մարմնի ջերմաստիճանը ծայրահեղ ընկել էր։ Կիրառված միջոցների արդյունքում հաջողվեց փրկել պատանու կյանքը։

Երեքշաբթի՝ մայիսի 7-ին, Կրաուզեն այցելեց բարեգործական կազմակերպություն ծնողների ուղեկցությամբ։ Լրագրողները շփվեցին նրա հարազատների հետ։ Նրա մոր խոսքով՝ տղան լավ է զգում, ամեն օր նրա վիճակն ավելի է լավանում։ Բայց փաստը, որ նա ողջ է մնացել այս ամենից հետո, նա համարում է իսկական հրաշք։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի