• Latest news

Բանակային պատրաստություն անցնող 18-ամյա աղջիկն անսպասելի երեխա ունեցավ (ֆոտո)

14 մայիսի, 2019  17:25

18-ամյա Բեթ Մարթինը անգլիական Բլեքփուլ քաղաքից հղիության մասին իմացավ միայն ծննդաբերության ժամանակ։ Ծննդաբերությունից մի քանի օր առաջ նա բանակային պատրաստություն էր անցնում։

Ինչպես տեղեկացնում է Daily Mail բրիտանական պարբերականը, Բեթը երազում էր, որպեսզի  ընդունվի սահմանապահ զորքեր եւ երիտասարդ մարտիկի դասընթացներ էր անցնում, որոնք ենթադրում են շաբաթական 70 ժամվա տքնաջան մարզումներ։ Հերթական մարզումից հետո Բեթը ուժեղ հոգնածություն զգաց եւ ցավ որովայնի շրջանում, նա զանգահարեց շտապօգնություն, որպեսզի խորհուրդ հարցնի։ Կարգավարն անմիջապես հասկացավ, որ աղջիկը ծննդաբերում է, եւ նրան հանձնարարեց անհապաղ հիվանդանոց գալ։

«Բուժքույրն անմիջապես ինձ ասաց, որ հղիի տեսք ունեմ, իսկ հետո հայտնաբերեց, որ արդեն 69 ժամ ցավերս բռնել են»,- ասել է Բեթը։

Աղջկա խոսքով՝ նա գլխի էլ չէր ընկել, որ հղի է։ Ավելին, հղիության մի քանի թեստ էր արել, դրանք բոլորն էլ բացասական արդյունք էին ցույց տվել։ Նա փոր գրեթե չուներ, երեխան, մասնագետների խոսքով, տեղավորվել էր նրա կողերի արանքում, դրա համար էլ նա հղիի տեսք չուներ։ Հղիության ոչ մի ախտանիշ չկար, միան մշտական հոգնածություն, բայց Բեթը կարծում էր, թե դրա մեղավորը մարզումներն են։ Բեթը շարունակում էր ակտիվորեն մարզվել ծայրահեղ պայմաններում, ծննդաբերությունից ընդամենը մի քանի ժամ առաջ, ինչից հետո աղջիկ լույս աշխարհ բերեց։

Աղջկան կոչեցին Մեյզի։ Նա արդեն 7 ամսական է։

«Ես երբեք չեմ ցանկացել երեխաներ ունենալ, բայց հիմա չեմ կարող կյանքս պատկերացնել առանց նրա»,- խոստովանել է երիտասարդ մայրը։

Մարթինի հարազատները սկզբում մտածում էին, որ նա կատակում է, երբ իմացան նրա ծննդաբերության մասին, բայց հետո շատ ուրախացան։

Չնայած երեխայի ծնվելուն, Բեթը նախատեսում է վերադառնալ քոլեջում ուսանելուն եւ մարզումներին արդեն այս տարվա սեպտեմբերին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է