• Latest news

Տարածված շան հիվանդությունը կարող է վարակիչ լինել մարդկանց համար. մասնագետներ

14 մայիսի, 2019  20:37

Շների բրուցելյոզը, որով, ինչպես նախկինում համարվում էր, հիվանդանում էին միայն շները, կարող է վարակիչ լինել նաեւ մարդկանց համար:

ԱՄՆ-ի Այովա նահանգում գրանցվել են շներից մարդուն փոխանցվող այս հիվանդության բազմաթիվ դեպքեր:

Այովա նահանգում բազմացնում են փոքր չափերի շների եւ տեղացի անասնաբույժները նրանց շրջանում վտանգավոր հիվանդության նշաններ են գրանցել: Վարակված շները կարանտինում են գտնվում, նրանք ինտենսիվ թեստեր են անցնում: Մինչ այդ իշխանությունները փորձում են հայտնաբերել եւ բրուցելյոզով վարակված շների տերերին զգուշացնել, որ նրանց վտանգ է սպառնում:

Շների մոտ բրուցելյոզն անպտղություն է առաջացնում, հանկարծակի աբորտներ եւ մեռելածնություններ: Իսկ մարդու մոտ այս հիվանդությունը կարող է տենդ, առատ քրտնարտադրություն, գլխի եւ հոդերի ցավեր, ինչպես նաեւ ընդհանուր թուլություն առաջացնել:

Քանի որ հիվանդությունը հազվադեպ է մարդկանց մոտ հանդիպում, բժիշկները հաճախ սխալվում են ախտորոշման ժամանակ եւ բաց են թողնում հիվանդությունը ժամանակին բուժելու հնարավորությունը: Խորացած բրուցելյոզը մարդու մոտ կարող է քրոնիկ արթրիտ եւ սրտի այտուցվածություն առաջացնել:

Այովա նահանգի անասնաբուժական դեպարտամենտն ընդգծում է, որ շների տերերի համար սպառնալիքը շատ փոքր է, բայց այն գոյություն ունի: Դրան ենթարկվում են շների բոլոր սիրահարները եւ անասնաբույժները, որոնք գործ ունեն արյան, հյուսվածքների եւ ցանկացած հեղուկների հետ, որոնք առաջանում են ընտանի կենդանիների մոտ ծննդաբերության ժամանակ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել