Մի բոքոն հացի քաշով երեխայի մասին նախատեսում են ուսումնական ֆիլմ նկարել բժիշկների համար

14 մայիսի, 2019  18:36

Փոքրիկ Բուոին կարող է մտնել բժշկության պատմության մեջ. նա ողջ է մնացել, չնայած ֆետո-ֆետալ տրանսֆուզիայի ախտանշանին (TTTS), որից մահացության ցուցանիշը հասնում է 100 տոկոսի։ TTTS-ն երկվորյակների արյան հոսքի խանգարում է, ինչի հետեւանքով գրանցվում է հաշմանդամության եւ մահացության բարձր ցուցանիշ։

Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, առողջական խնդիրներն առաջացել են  ներարգանդային զարգացման ժամանակ։ TTTS-ի պատճառով մոր արգանդում մահացել է Բուոիի երկվորյակ եղբայրը։ Ինքը՝ փոքրիկը, ծնվել է վաղաժամ, 27 շաբաթականում։ Նրա քաշը մի բոքոն հացի չափ էր՝ 500 գրամ։

Մայրը՝ 26-ամյա Հաննա Ռոբերթսոնը, խոստովանում է, որ իսկական ցնցում ապրեց՝ իմանալով, որ հազվադեպ ախտանշանը երեխաներից մեկի կյանքն ընդհատել է։ Այն մասին, որ երկվորյակներից մեկի սիրտը դադարել է բաբախել, նրան տեղեկացրել են հերթական բուժզննման ժամանակ։ Այնինչ, փոքրիկ Բուոին պայքարում էր իր կյանքի համար։ Վաղաժամ ծնվելուց հետո երեխան հիվանդանոցում անցկացրեց 79 օր։ Այդ ընթացքում նա վարակվեց սեպսիսով եւ թոքաբորբով։ Բացի այդ, նա հինգ անգամ արյան փոխներարկում ստացավ, կատարվեց տեսողության լազերային շտկում։

Այսօր Բոուին 11 ամսական է։ Փոքրիկի ծնողները ջանում են բարձրացնել հասարակության իրազեկությունը TTTS-ի մասին։ Հաննան հանդիպել է բուժաշխատողների հետ եւ ստացել առաջարկություն՝ ուսումնական ֆիլմ նկարահանելու բժիշկների համար։ «ТТТС-ն չի բուժվում, բայց խիստ կարեւոր է ուշադրություն հրավիրել տագնապալի ախտանշանների վրա, ինչը կօգնի անել հնարավոր ամեն բան երեխաների կյանքը փրկելու համար»,- նշում է նա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի